00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության նիստը հետաձգվել է

© Sputnik / Andranik GhazaryanՊաստառ՝ Ֆրանսիայի հրապարակում
Պաստառ՝ Ֆրանսիայի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Պաստառ՝ Ֆրանսիայի հրապարակում
Բաժանորդագրվել
Փաստաբանները Չալաբյանի կալանավորումը համարում են միտումնավոր հետապնդում և քաղաքական պատվեր։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտնել է` վերջինիս կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է։ Նշվում է, որ որոշումը պայմանավորված է աշխատանքային օրվա ավարտով։
Նիստը կշարունակվի վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 13:30-ին, Վերաքննիչ քրեական դատարանում։
«Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին»,- նշված է պաշտպանական խմբի տարածած հաղորդագրությունում։
Փաստաբանները Չալաբյանի կալանավորումը համարում են միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում, քանի որ հրապարակված ձայնագրությունը համարում են ակնհայտ մոնտաժված և վստահեցնում են` հրապարակումից 3 օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չի միջամտել քննությանը, չի թաքնվել, սակայն դա անտեսվել է և, այնուամենայնիվ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ, նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։

Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
«Արար» հիմնադրամի համահիմնադրի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Օրեր առաջ նաև Չալաբյանի գործընկերներն ու համախոհներն են հանդես եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։
Նրա խափանման միջոցը փոխելու կոչ են արել նաև Արցախի Հանրապետության նախարագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ԱԺ պատգամավորներ։
Լրահոս
0