00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է «McDonald's»-ի հեռանալն ազդել Մոսկվայի արագ սննդի կետերի հայ սեփականատերերի վրա

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՇաուրմայի վաճառքի կետ
Շաուրմայի վաճառքի կետ - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Շաուրմայի վաճառքի կետ
Բաժանորդագրվել
Ըստ ԶԼՄ–ների` ամերիկյան արագ սննդի ցանցի հեռանալուց հետո ռուսական շուկայում շաուրմայի վաճառքը 23 անգամ ավելացելէ: Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ է կատարվում Մոսկվայի արագ սննդի հայկական կետերում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Վերջին երեք տասնամյակում ռուսաստանցիների կողմից սիրված ամերիկյան բուրգերների այլընտրանքը դարձել է համեղ և հագեցնող մերձավորարևելյան բրդուճը։ Զարմանալի չէ, որ Ռուսաստանում «McDonald's»-ի կետերի 80%-ի փակվելուց հետո (ֆրանշիզայի ռեստորանները շարունակում են գործել) շաուրմայի վաճառքը զգալիորեն աճել է։
Հայկական շաուրման հայտնի է իր բարձր որակով ու մեծ պահանջարկ ունի Մոսկվայում։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է «McDonald's»-ի հեռանալն ազդել արագ սննդի հայկական կետերի վրա։
Մոսկվայի «Կարակիլիս» (երկու կետ) հաստատությունների մենեջեր Անաստասիա Բաղդասարյանը Sputnik Արմենիային ասաց, որ հաճախորդների թիվն առանձնապես չի ավելացել, բայց շատացել են երիտասարդ հաճախորդները։
«Չի կարելի ասել, որ աննախադեպ իրարանցում է սկսվել, պարզապես շարժ կա։ Բայց «McDonald's»-ների փակվելուց առաջ էլ մենք հաճախորդների պակաս չունեինք, թեև մեր շաուրման էժան չէ: Եթե մետրոյում այն վաճառվում է 150-160 ռուբլով, ապա մեզ մոտ գները սկսվում են 230 ռուբլուց», - ասաց նա:
Բայց եթե հենց շաուրմայի վրա չկենտրոնանանք, ապա, Անաստասիայի խոսքով, ամերիկյան ցանցի փակումից հետո «Կարակիլիս» հաստատություններում ավելացել է այլ ուտեստների պահանջարկը, մասնավորապես՝ տապակայի (կարտոֆիլով միս) ու լագմանի:
«Մեզ մոտ նկատելիորեն շատացել են երիտասարդները, ամենայն հավանականությամբ «McDonald's»-ի հաճախորդներն են։ Նրանք հաճույքով են գնում այդ ուտեստները, որոնք մատչելի են իրենց համար։ Պատահում է, որ երկուսով մեկ շաուրմա են վերցնում ու կիսում»,– ասաց նա։
Անաստասիան տեսականորեն հնարավոր է համարում, որ շաուրման կարող է փոխարինել «McDonald's»-ի բուրգերներին, մանավանդ որ շաուրմայի տեսականին մեծ է։ Օրինակ` «Կարակիլիսում» հավի, խոզի, հնդկահավի շաուրմա է վաճառվում, տարբերակ կա նաև բուսակերների համար։
Ինչ վերաբերում է ցանցի ընդլայնմանը, ապա մեր զրուցակիցը վստահ է, որ նոր կետերն էլ հաճախորդի խնդիր չեն ունենա, քանի որ հաստատության վարկանիշը բարձր է՝ 5 միավոր: Այդուհանդերձ, ղեկավարությունն ավելի շատ ռեստորաններ բացելու մտադրություն դեռ չունի. մեկ այլ բիզնես նախագծով է զբաղված, որն առաջիկայում կիրագործվի Վանաձորում․..
«Նա ուգլյախ» (Ղարսի շաուրմա) ֆասթֆուդ-սրճարանում «McDonald's»-ի փակումից հետո հաճախորդների մեծ ներհոսք նույնպես չի նկատվել։ Բայց այստեղ էլ երբեք այցելուների պակաս չի եղել։
«Մենք այս սեզոնին միշտ էլ աշխատել ենք, մեր շաուրման նախկինում էլ էր շատ լավ վաճառվում, այդ պատճառով ոչ մի արտառոց բան չենք նկատել։ Դա գուցե պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեր կողքին «McDonald's»-ի կետեր չկային: Համ էլ իմ կարծիքով` մեր հաճախորդների նախասիրությունները մի փոքր տարբերվում են ամերիկյան ցանցի սիրահարներից, թեև մենք էլ բուրգերներ ունենք»,– ասաց հաստատության մենեջեր Սասուն Մկրտչյանը։
Նա չբացառեց, որ «Նա ուգլյախ»–ը կարող է ընդլայնվել ու ցանց դառնալ։
Փորձեցինք պարզել նաև, թե ինչպես են աշխատում «Շավերմա Հաուս» և «Մոսդոներ» արագ սննդի ցանցերը։ Սակայն այդ հաստատություններում մեզ որևէ տեղեկություն չտրամադրեցին։
Նշենք նաև, որ հայաստանցի ռեստորանատերերը ռուսական շուկա դուրս գալու և արագ սննդի կետեր բացելու մտադրություն դեռ չունեն։
Հիշեցնենք, որ «McDonald's»-ը 32 տարվա գործունեությունից հետո հեռանում է ռուսական շուկայից։ Ընկերությունը վաճառում է ռուսաստանյան բիզնեսը և հայտարարել է, որ իր որոշումը պայմանավորած է գործառնական բարդություններով և հումանիտար ճգնաժամով՝ կապված Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ:
«Շաուրմա» կոչվող ուտեստն առաջին անգամ Մոսկվայում է հայտնվել 1989 թվականին «Բակո-Լիվան» ռեստորանում։ «Լավաշով մսի» սննդարարությունը միջինում 180 կկալ է։
Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ոսկով շաուրմա են մատուցում. տեսանյութ
Լրահոս
0