Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ավելի քան 100 քաղաքացու են տարել ոստիկանություն

© Sputnik / Aram NersesyanՈստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։
Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։ - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ըստ պաշտոնական աղբյուրի, ցույցի մասնակիցները բաժիններ են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել «Դիմադրություն» շարժման բողոքի ցույցի ավելի քան 100 մասնակցի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ժամը 16։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 111 քաղաքացի»,- ասացին ոստիկանությունում։

Նույն աղբյուրը փոխանցեց, որ քաղաքացիները բաժիններ են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով (ՎԻՎՕ, 182-րդ հոդված)։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև 2 անգամ բախում և հրմշտոց եղավ։ Ոստիկանները, ուժ կիրառելով, բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Լրահոս
0