00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:47
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է հասցնել ճիշտ նշանակետին. Երևանում կայացավ «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմի պրեմիերան

© Sputnik / Milena AyvazyanԵրևանում կայացավ «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմի պրեմիերան
Երևանում կայացավ «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմի պրեմիերան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Երևանում կայացավ «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմի պրեմիերան
Բաժանորդագրվել
Ֆիլմում տեղ գտած կադրերն արվել են Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Գլխավոր օպերատորի որդին զոհվել է Շուշիի մատույցներում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ներսում աղոթք է հնչում։ Հենց այսպես է սկսվում «Շուշի. ԱՄԵՆ» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ այսօր Կինոյի տանը։
Սա «Հայոց արևելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի 6-րդ ֆիլմն է։ Ֆիլմաշարը սկսել է նկարել ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը, սակայն նրա մահից հետո 6-րդ մասն ավարտին է հասցրել ռեժիսոր Մարիամ Եգորյանը։
Ֆիլմում ներկայացված է Շուշիի մշակութային ժառանգությունն ու եկեղեցիների պատմությունը։ Օգտագործված կադրերն արվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ։ Ֆիլմի հեղինակները նկարահանել են նաև ուղղաթիռով, և Շուշին ու Արցախի այլ քաղաքներն ու բնակավայրերը երևում են թռչնի բարձրությունից։

«Ֆիլմում մենք քաղաքական գնահատականներ չենք տալիս, ուղղակի ցույց ենք տալիս այն, որ տվյալ ժամանակահատվածում, երբ բոլորս ականատես ենք լինում մշակութային վանդալիզմին, տեսնում ենք` անհերքելի փաստերն էլ խեղաթյուրվում են թշնամական պետության կողմից։ Այս ամենից հետո հասկանում ենք` պետք է չլռենք ու տեր կանգնենք մեր ժառանգությանը, այլապես ամեն բան կկորցնենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռեժիսոր Մարիամ Եգորյանը։

Նա հույս հայտնեց, որ ցանկանում են ֆիլմը հասցնել իր ճիշտ նշանակետին և ցույց տալ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը աղավաղված պատմություններով քարոզչություն է անում։ Ռեժիսորը վստահեցրեց` ֆիլմում հորինված ու չփաստարկված տեղեկություն չկա, այնտեղ մասնագետներ են խոսում` Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես նաև պատմության և ճարտարագիտության դոկտոր–պրոֆեսորներ։ Ճարտարագետները նշում են, որ հայկական եկեղեցիները կառուցվել են միջնադարյան հայկական եկեղեցաշինական ճարտարապետական կարգով, նույնիսկ Շուշիի մզկիթների ճարտարապետներն են հայեր։
Ֆիլմի ընթացքում 3D ձևաչափով վերականգնվել են Շուշիի ավերված եկեղեցիները։ Անիմացիոն պատկերների շնորհիվ վերակենդանանում են Կուսանաց վանքը, Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիները, Գեորգի Պոբեդոնոսեց ռուս-հունական ուղղափառ եկեղեցին, որոնք քանդվել են անցյալ դարում, երբ Շուշին գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի տիրապետության ներքո: Անիմացիայով նաև ցուցադրվում են 20-րդ դարի տարբեր ժամանակների պատերազմական գործողությունները, բախումները, որոնք տեղի են ունեցել Շուշիում։
© Sputnik / Milena AyvazyanԿադր «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմից
Премьера фильма Шуши. Аминь (30 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Կադր «Շուշի. ԱՄԵՆ» ֆիլմից
«Շուշի. ԱՄԵՆ»–ը, որը տևում է 50 րոպե, վերջանում է կրկին Ղազանչեցոց եկեղեցու կադրով, երևում է այն երիտասարդը, որը պատերազմի օրերերին կիսավեր եկեղեցում թավջութակ էր նկագում։ Ֆիլմի վերջում հնչում է հետևյալ նախադասությունը` «Շուշին ընկավ. սա անակնկա՞լ էր, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»։
Պրեմիերային ներկա էին հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և այլ անձինք։
Ֆիլմաշարը շարունակվելու է, և հաջորդը լինելու է Դադիվանքի մասին, որտեղից նույնպես նախապատերազմական կադրեր կան արված։
Նշենք նաև, որ ֆիլմի գլխավոր օպերատոր Գեորգի Անդրեասյանի որդին` Ժորա Անդրեասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում` Շուշիի մատույցներում։
Լրահոս
0