00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոփոխություններ ԵԱՏՄ-ում՝ առցանց առևտրի ոլորտում. ինչպես կփոխվեն գներն ու ծառայությունները

© Sputnik / Asatur Yesayants Առցանց առևտուր
Առցանց առևտուր - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Առցանց առևտուր
Բաժանորդագրվել
Անցած շաբաթ Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովում առցանց առևտրի ոլորտում միասնական եվրասիական ասոցիացիայի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրվեց:

Սերգեյ Լեսկով, Sputnik

Խոշորագույն առևտրային առցանց-հարթակների ներկայացուցիչները կարծում են, որ դա թույլ կտա նվազեցնել ֆինանսական ռիսկերը, կնվազեցնի ապրանքների արժեքն ու կպաշտպանի գնորդների իրավունքները միության երկրներում: Մանրամասները՝ Sputnik-ի նյութում ։

Ի՞նչ են առաջարկում երկրները

Համաձայնագիրը ստորագրվել է, բայց պետք է մանրամասն քննարկել, թե ինչն է պետք նոր միջպետական կառույցի շրջանակում «ընդհանուր հայտարարի» բերել։ Sputnik-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Առցանց առևտրի ընկերությունների ռուսական ասոցիացիայի նախագահ Արտյոմ Սոկոլովը։
Սակայն, նրա խոսքով, արդեն համաժողովի շրջանակում անցկացվող բանակցությունների ժամանակ միության բոլոր երկրների ներկայացուցիչները պաշտպանել են առաջարկներից մեկը։
«Անհրաժեշտ է վերացնել կրկնակի հարկումը», - ասել է Արտյոմ Սոկոլովը: - Հիմա մենք երկու անգամ ենք ԱԱՀ-ն վճարում։ Նախ այն պետության տարածքում, որից մենք առաքում ենք ապրանքը, ապա այնտեղ, որտեղ այն ընդունվում է: Դա ուղղակի սխալ է, այդ սկզբունքը պետք է փոխել։ Դրա համար գնորդը մոտ 20% ավել է վճարում, դա ոչ մեկին ձեռնտու չէ»։
ԵԱՏՄ երկրների առցանց առևտրի ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների կարծիքով՝ եթե նրանց հրաժարվեն կրկնակի հարկումից, վերջնական սպառողի համար ապրանքների արժեքը կնվազի:
Գների իջեցմանը հնարավոր կլինի հասնել նաև ապրանքաշրջանառության ավելացման և Ռուսաստանում զուգահեռ ներմուծման օրինականացման հաշվին։ Համաժողովի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՌԴ արդյունաբերության նախարարության ներքին առևտրի զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Լոբանովը։
Որպես ևս մեկ հեռանկարային ուղղություն, որը կարգավորման կարիք ունի, Արտյոմ Սոկոլովն առանձնացնում է Միության տարածքում ապրանքների առանձին կատեգորիաների՝ ալկոհոլի, դեղերի, ոսկերչական իրերի, կենսաբանական ակտիվ հավելումների առաքումը:
«Հիմա այդ ապրանքները բոլոր երկրներում չէ, որ կարելի է վաճառել։ Նույն լավ կոնյակը Հայաստանից Ռուսաստան ինտերնետով չես կարող պատվիրել, իսկ, օրինակ, Ղրղզստանում ալկոհոլի առաքում կա։ Մենք առաջարկում ենք հանել մի շարք սահմանափակումներ, օրինակ՝ թանկարժեք զարդերի և որակյալ ալկոհոլի դեպքում՝ Միության ներսում առցանց առևտրի համար», - պարզաբանել է նա։
Առցանց գնման կայք - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2022
ՀՀ–ից հնարավոր կլինի առցանց առևտրի ավելի մեծ ծավալ իրականացնել առանց մաքսատուրք վճարելու
Եվս մեկ նախաձեռնություն է ներկայացրել Ղազախստանի առցանց բիզնեսի և բջջային առևտրի ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Գորոժանկինը: Նա կոչ է անում միության երկրների առցանց-հարթակներում «ՄԻՐ» բանկային քարտերի միջոցով վճարման հնարավորության տալ, ինչը կօգնի «վերադարձնել կորցրած հաճախորդներին, որոնք վճարում էին այլ վճարային համակարգերի միջոցով»:
Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանությանը, ապա տարբեր երկրներում ու տարբեր առցանց-հարթակներում ապրանքի վերադարձի կամ փոխանակման կանոնները տարբեր են, առաքման ժամկետները նույնպես տարբեր են: Եվրասիական ասոցիացիայի շրջանակում մասնակիցներն առաջարկում են սահմանել միասնական ստանդարտներ, որոնք վաճառողները պարտավոր կլինեն խստորեն պահպանել:
Ծրագրում են նաև անբարեխիղճ վաճառողների համար տուգանքների մեխանիզմներ մշակել՝ հաճախորդներից լուրջ բողոքներ ստացվելու դեպքում:

Ե՞րբ փոփոխությունների սպասենք

«Արտաքին էլեկտրոնային առևտրի ծավալների անկման ֆոնին ԵԱՏՄ երկրների էլեկտրոնային շուկայի միավորումը ընդհանուր չափանիշներով կնպաստի միության ներսում ապրանքաշրջանառության հետագա ավելացմանը», - կարծում է Արտյոմ Սոկոլովը:
Ինչ վերաբերում է առցանց վաճառքի Եվրասիական նոր ասոցիացիայի աշխատանքի մեկնարկին, ապա այստեղ ամեն ինչ կախված է երկրների միջև նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախապատրաստման ու համաձայնեցման ժամկետներից: Սակայն, նրա խոսքով, դա չի ձգձգվի, քանի որ բոլոր սկզբունքային որոշումներն արդեն կայացվել են պետական մակարդակով։
Այնպես որ, մոտավորապես աշնանը ԵԱՏՄ երկրների առցանց-խանութները, ամենայն հավանականությամբ, կսկսեն արդեն նոր ձևաչափով առևտուր իրականացնել։

ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրի շուկան աճում է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալներով՝ վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միության էլեկտրոնային առևտուրը կայուն աճ է ցույց տալիս։
Եթե 2020 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 502 մլն դոլար, ապա 2021 թվականին այն աճել է մինչև 781 մլն դոլար:
Փորձագետները կարծում են, որ այս միտման կապակցությամբ միությունում ընդհանուր շուկայի կարգավորման իրական անհրաժեշտություն է առաջացել։
Անցյալ տարի էլեկտրոնային բիզնես-կառույցների ներկայացուցիչները առաջարկել էին Միության երկրների տարածքում առևտրի միասնական կանոններ մշակել։ Եվ այդ առաջարկը պետական մակարդակով աջակցություն ստացավ։
«Անցյալ տարվա աշնանը մեր երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հաստատվել է էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզը, որը նաև պրոֆիլային միջազգային համաձայնագրի նախագծի մշակում է ենթադրում», - Եվրասիական տնտեսական համաժողովի բանավիճային հարթակներից մեկում հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Լրահոս
0