https://arm.sputniknews.ru/20220530/vahagni-taghamasum-arandznatun-chunem-sejran-ohanjany-pataskhanel-e-datakhazutjany-42615565.html
Վահագնի թաղամասում առանձնատուն չունեմ. Սեյրան Օհանյանը պատասխանել է դատախազությանը
Վահագնի թաղամասում առանձնատուն չունեմ. Սեյրան Օհանյանը պատասխանել է դատախազությանը
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության ղեկավարը իր անվան շուրջ պտտվող լուրերը ստահոդ է անվանել։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T16:44+0400
2022-05-30T16:44+0400
2022-05-30T17:27+0400
հայաստան
սեյրան օհանյան
հհ դատախազություն
ապօրինի
գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/2037/64/20376479_0:0:1600:901_1920x0_80_0_0_a23aee289927206ed825ac71639adcf4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության ղեկավար, «Դիմադրություն» շարժման անդամ Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Վահագնի թաղամասում առանձնատուն չունի։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։Օհանյանն իր անվան շուրջ պտտվող լուրերն անվանել է ստահոդ և ընդգծել, որ դրանք կապված են Արցախի հարցում իր հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրություն» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը, որը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն։ Համաձայն հայցադիմումի, որը ներկայացվել է ապրիլի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.092.538.513 ՀՀ դրամ։Վարչությունը պահանջում է Սեյրան Օհանյանից առգրավել Երևան քաղաքում գտնվող, հասարակական նշանակության 2 տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2037/64/20376479_0:0:1424:1068_1920x0_80_0_0_e2218eb48f2220423985b336d056d486.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեյրան օհանյան, հհ դատախազություն, ապօրինի, գույք
հայաստան, սեյրան օհանյան, հհ դատախազություն, ապօրինի, գույք
Վահագնի թաղամասում առանձնատուն չունեմ. Սեյրան Օհանյանը պատասխանել է դատախազությանը
16:44 30.05.2022 (Թարմացված է: 17:27 30.05.2022) «Հայաստան» խմբակցության ղեկավարը իր անվան շուրջ պտտվող լուրերը ստահոդ է անվանել։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության ղեկավար, «Դիմադրություն» շարժման անդամ Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Վահագնի թաղամասում առանձնատուն չունի։ Նա գրառում է արել
ֆեյսբուքյան իր էջում։
«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։ Այսպիսով` ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ պատկանող գույք, այն էլ` ապօրինի»,- գրել է նա։
Օհանյանն իր անվան շուրջ պտտվող լուրերն անվանել է ստահոդ և ընդգծել, որ դրանք կապված են Արցախի հարցում իր հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրություն» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը, որը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն։ Համաձայն հայցադիմումի, որը ներկայացվել է ապրիլի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.092.538.513 ՀՀ դրամ։
Վարչությունը պահանջում է Սեյրան Օհանյանից առգրավել Երևան քաղաքում գտնվող, հասարակական նշանակության 2 տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները։