https://armeniasputnik.am/20220530/vrastani-nakhagahi-het-hagecats-qnnarkum-enq-unecel-vahagn-khachaturjan-handipman-masin-42620929.html
Վրաստանի նախագահի հետ հագեցած քննարկում ենք ունեցել. Վահագն Խաչատուրյանը` հանդիպման մասին
Վրաստանի նախագահի հետ հագեցած քննարկում ենք ունեցել. Վահագն Խաչատուրյանը` հանդիպման մասին
ՀՀ նախագահի խոսքով` Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերին։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T18:16+0400
2022-05-30T18:16+0400
2022-05-30T18:57+0400
վրաստանի հանրապետություն
սալոմե զուրաբիշվիլի
վահագն խաչատուրյան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/1e/42612076_0:50:960:590_1920x0_80_0_0_3dfbec19e43da3ba1af0f6ed38aab81c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները։ Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ հայտարարության ժամանակ։«Ուրախ եմ նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել հյուրընկալ հարևան երկիր։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա ամուր խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի և սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ` դրանով իսկ ամուր նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար։ Բարձր մակարդակի ինտենսիվ հանդիպումները վկայում են փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին»,–ասաց ՀՀ նախագահը։Նա նշել է, որ Վրաստանի նախագահի հետ հագեցած քննարկում են ունեցել, որը ներառել է երկկողմ համագործակցության բոլոր կողմերը` տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար հարցեր և այլն։Խաչատուրյանի խոսքով` հանդիպման ընթացքում կարևորել են բարձր տեխնոլոգիական բնագավառում սերտ համագործակցությունը։ Անդրադարձել են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերին։«Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա է փոխըմբռնում` հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ»,–ասել է ՀՀ նախագահը։Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան` նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին։Կովկասում խաղաղություն հաստատելը հայ–ադրբեջանական բանակցությունից է կախված. ԶուրաբիշվիլիՀիշեցնենք, որ սա Վահագն Խաչատուրյանի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։ Խաչատուրյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/1e/42612076_54:0:906:639_1920x0_80_0_0_3bf201aff49a1539e2d250bfdf97c754.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, սալոմե զուրաբիշվիլի, վահագն խաչատուրյան, հայաստան
վրաստանի հանրապետություն, սալոմե զուրաբիշվիլի, վահագն խաչատուրյան, հայաստան
Վրաստանի նախագահի հետ հագեցած քննարկում ենք ունեցել. Վահագն Խաչատուրյանը` հանդիպման մասին
18:16 30.05.2022 (Թարմացված է: 18:57 30.05.2022) ՀՀ նախագահի խոսքով` Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները։ Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
«Ուրախ եմ նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել հյուրընկալ հարևան երկիր։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա ամուր խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի և սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ` դրանով իսկ ամուր նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար։ Բարձր մակարդակի ինտենսիվ հանդիպումները վկայում են փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու երկկողմ հաստատուն հանձնառության մասին»,–ասաց ՀՀ նախագահը։
Նա նշել է, որ Վրաստանի նախագահի հետ հագեցած քննարկում են ունեցել, որը ներառել է երկկողմ համագործակցության բոլոր կողմերը` տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար հարցեր և այլն։
«Մասնավորապես քննարկել ենք ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, օրինակ, ինչպիսիք են Պարսից ծոց, Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքը»,–ասաց նա։
Խաչատուրյանի խոսքով` հանդիպման ընթացքում կարևորել են բարձր տեխնոլոգիական բնագավառում սերտ համագործակցությունը։ Անդրադարձել են նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ նման հարցերում առկա է փոխըմբռնում` հայ-վրացական անխախտ բարեկամության գիտակցմամբ»,–ասել է ՀՀ նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան` նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին։
Հիշեցնենք, որ սա Վահագն Խաչատուրյանի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։ Խաչատուրյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։