https://arm.sputniknews.ru/20220531/avetiq-chalabjani-ksharunaki-mnal-kalanqi-tak-42655757.html
Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Sputnik Արմենիա
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Չալաբյանի փաստաբանների բողոքը։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T16:11+0400
2022-05-31T16:11+0400
2022-05-31T16:29+0400
ավետիք չալաբյան
կալանք
փաստաբան
դատավոր
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42436238_0:36:1600:937_1920x0_80_0_0_3b5567ae485d91298a0d3901a9f4f4d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։«Դանիելյան Արմենը, բնականաբար, կանխատեսելի էր»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանը։ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Չալաբյանին կալանքից ազատելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։«Արար» հիմնադրամի համահիմնադրի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Օրեր առաջ նաև գործընկերներն ու համախոհներն էին հանդես եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։Նրա խափանման միջոցը փոխելու կոչ են արել նաև Արցախի Հանրապետության նախարագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ԱԺ պատգամավորներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42436238_13:0:1437:1068_1920x0_80_0_0_1e3fc2a7253c9e7d4c955b4647719e7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
չալաբյան կալանք դատավոր բողոք
չալաբյան կալանք դատավոր բողոք
Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանքի տակ
16:11 31.05.2022 (Թարմացված է: 16:29 31.05.2022) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Չալաբյանի փաստաբանների բողոքը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
«Դանիելյան Արմենը, բնականաբար, կանխատեսելի էր»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Չալաբյանին կալանքից ազատելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
«Արար» հիմնադրամի համահիմնադրի խափանման միջոցը փոխելու համար
երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Օրեր առաջ նաև գործընկերներն ու համախոհներն էին հանդես եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։
Նրա խափանման միջոցը փոխելու
կոչ են արել նաև Արցախի Հանրապետության նախարագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ԱԺ պատգամավորներ։