00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռնատարներից 250–ը դուրս են եկել Լարսի խցանումից. Վրաստանում ընդառաջել են հայկական կողմին

© Sputnik / Alexander ImedashviliԲեռնատարներ
Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Բեռնատարներ
Բաժանորդագրվել
Օրական շուրջ 700 թեթև մարդատար ավտոմեքենա, 500 բեռնատար ու 15-ական ավտոբուս է հատում ռուս–վրացական սահմանը (երկու ուղղությամբ)։ Այսինքն` բազմակողմ ավտոմոբիլային անցակետը սահմանի երկու կողմում էլ ծանրաբեռնված է, ինչը մի քանի անգամ գերազանցում է թողունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանից Ռուսաստան մեկնող և Վրաստանում խցանման մեջ հայտնված հարյուրավոր բեռնատարներից 250–ը կարողացել են հատել սահմանը։
Վրաստանում ՀՀ հյուպատոս Արեն Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի և Վրաստանի ՆԳՆ ղեկավարի բանակցությունների արդյունքում։
Մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի տարածքում (Թբիլիսին շրջանցող ճանապարհին) շուրջ 1200 բեռնատարներ էին սպասում վրաց–ռուսական սահմանը հատելու իրենց հերթին։ Նախորդ շաբաթ այդ թիվը կրճատվել էր` հասնելով 700–ի։
«Այս պահին հերթում 370 բեռնատար կա։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում նման ցուցանիշ չի եղել», – ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով` դեսպանն ու ներքին գործերի նախարարը պայմանավորվել են ուժը կորցրած ճանաչել որոշ վարորդների տուգանքները։ Բանն այն է, որ բեռնափոխադրողները կարող են 20 օր անվճար գտնվել Վրաստանում, ժամկետը լրանալուց հետո նրանք յուրաքանչյուր օրվա համար պետք է 80 լարի (մոտ 25 դոլար) տուգանք վճարեն։
Առաքելյանը պարզաբանեց, որ հիմա դեսպանատունը սպասում է Վրաստանի ՆԳՆ–ի պաշտոնական հաստատմանը։ Տուգանված վարորդները կարող են զանգել դեսպանատուն, լիազորագիր ներկայացնել, որից հետո դիվանագիտական ներկայացուցչության իրավաբանները տուգանքները չեղարկելու համար կդիմեն ՆԳՆ–ին։
«Չեղարկումը լիովին հնարավոր է, քանի որ բեռնատարները փոխադրողների մեղքով չեն մնացել Վրաստանի սահմանին», – ասել է Առաքելյանը։
Նա հիշեցրեց, թե ինչն է խցանումների պատճառը` մայիսի 16-ից ի վեր ամեն օր Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ 500 թեթև մարդատար ավտոմեքենա է անցնում «Վերին Լարս» անցակետով։ Մյուս կողմից` Ուկրաինայի դեպքերի պատճառով ավելացել է տրանսպորտային միջոցների թիվը, աճել է նաև Միջին Ասիա ուղևորվող բեռնատարների հոսքը (նախկինում նրանք Բաքվով էին գնում)։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խցանումները կապված են Լարսի թողունակության և թեթև մարդատար ավտոմեքենաների մեծ հոսքի հետ։
Այժմ մշակվում է մի առաջարկ, որի համաձայն` հայկական բեռնատարներին թույլ են տալու անցնել Լարսով, իսկ մաքսային ձևակերպումներն անել Վլադիկավկազի մաքսակետում (գտնվում է Չմի բնակավայրում` «Վերին Լարս» անցակետից 6 կմ հեռավորության վրա)։
Որպես մաքսային ձևակերպման գոտի օգտագործվելու է Վլադիկավկազի մաքսակետին հարող մեծ կայանատեղին, ինչը թույլ կտա, որ 100–ով շատ հայկական բեռնատար անցնի։
Լրահոս
0