Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ է պետք անել օձի հանդիպելիս` սատկացնե՞լ, թե՞ նկարել. մասնագետի խորհուրդը

Աղասյան․ Օձերին հանդիպելիս ավելի լավ է նրանց չսատկացնել
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ շրջակա միջավայրի բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արամ Աղասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին շրջանում օձերի ակտիվացման վերաբերյալ ահազանգերին։
Հանրապետության տարբեր հատվածներում օձերի ակտիվացումն արտառոց երևույթ չէ. սողուններն ապրում են իրենց բնականոն էկոհամակարգերում` բիոտոպներում, և նրանց ակտիվացումն ընդհանուր առմամբ կապված է կլիմայի սեզոնային տաքացման հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլախավոր մասնագետ Արամ Աղասյանը։
«Մյուս կողմից, ահազանգերի քանակը կապված է նրա հետ, որ մարդիկ գործունեություն են ծավալում օձերի բիոտոպներում։ Ներկայում մայրաքաղաքն ու մարզերն ընդլայնվում են, ընթանում է հողերի յուրացման գործընթաց գյուղատնտեսական նպատակով, իրականացվում են նաև քաղաքաշինական աշխատանքներ, հետևաբար օձերին հանդիպելու հավանականությունը մեծացել է»,– ասաց Աղասյանը։
Նրա դիտարկմամբ` կոնկրետ Երևան քաղաքի շրջակայքում հանդիպող թունավոր օձը Կովկասյան գյուրզան է, որից պետք է զգուշանալ, իսկ մնացած սողուններն առանձնապես վտանգ չեն ներկայացնում։
Օձերի գրոհ Հայաստանում. ի՞նչ անել նման իրավիճակում
«Քանի որ գյուրզան իժերի ընտանիքի ներկայացուցիչներից է, գլխի և իրանի վրայի թեփուկները հավասար են, իսկ ոչ թունավոր օձերի գլխի վրա թեփուկների փոխարեն վահանիկներ են։ Սովորաբար մեկ մետրանոց գյուրզան սահնօձերից ավելի հաստ է, իսկ վերջիններիս մոտ պոչն իրանի համեմատ հավասարաչափ է բարակում։ Օձերին հանդիպելիս ավելի լավ է նրանց չսատկացնել (առավել ևս, որ օձերը երբեք նախահարձակ չեն լինում), այլ պետք է խուսափել նրանց հետ հանդիպումից և հեռանալ»,– ասաց շրջակա միջավայրի նախարարության գլխավոր մասնագետը։
Նա խորհուրդ տվեց օձերի հանդիպելիս նրանց նկարել հեռախոսով կամ ձեռքի տակ եղած այլ տեխնիկական միջոցներով, նկարներն ուղարկել ԱԻՆ կամ շրջակա միջավարի նախարարություն, որպեսզի մասնագետները որոշեն օձերի տեսակը, իսկ փրկարարներն իրենց հերթին ժամանեն ու տեղափոխեն անվտանգ տարածքներ։
Նշենք, որ մայիսի 29-ից 31-ը ԱԻՆ Փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ։
Վայոց Ձորում անհայտ տեսակի օձը խայթել է 47-ամյա կնոջը
ԱԻՆ–ի տեղեկատվության համաձայն` ահազանգեր են ստացվել մասնավորապես Երևանից և Լոռու մարզի Սպիտակ, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներից։
Փրկարարները բռնել են 6 լորտու, 1 սահնօձ, 2 իժ, 2 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածքներ:
Լրահոս
0