00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես 18-ամյա գերմանացի երիտասարդը անհավանական վայրէջք կատարեց Կարմիր հրապարակում

© Sputnik / Юрий АбрамочкинՄատիաս Ռուստի «Սեսնա» ինքնաթիռը
Մատիաս Ռուստի «Սեսնա» ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Մատիաս Ռուստի «Սեսնա» ինքնաթիռը
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ 35 տարի առաջ անհավանական բան կատարվեց Խորհրդային Միությունում՝ պաշտոններից հեռացվեցին պաշտպանության նախարարության գրեթե բոլոր ղեկավարները։
Պատճառը շատերը հիշում են՝ 18-ամյա գերմանացի երիտասարդ Մատիաս Ռուստը «Սեսնա» թեթև ինքնաթիռով ավելի քան 1000 կիլոմետր թռչելով Սովետի երկնքում, ի վերջո կարողացավ իր ինքնաթիռն իջեցնել հենց Մոսկվայի սրտում՝ Կարմիր հրապարակում։ Եվ պատկերացրեք՝ բանակի հակաօդային պաշտպանության ողջ հզոր համակարգը ոչ մի կերպ չարձագանքեց, այնինչ «սառը պատերազմն» այն ժամանակ դեռ շարունակվում էր։
Թե ինչպես 18-ամյա գերմանացի երիտասարդը անհավանական վայրէջք կատարեց Կարմիր հրապարակում
Ամենազարմանալին այն է, որ մինչ ինքնաթիռը կանգնած էր Կարմիր հրապարակի հայտնի տաճարի դիմաց, օդաչուն մոտ կես ժամ շփվում էր անցորդների հետ և նույնիսկ ինքնագրեր բաժանում։ Եվ միայն հետո ոստիկանները հասկացան, որ դա հերթական կինոկատակերգության նկարահանում չէ։ Միլիցիայի բաժանմունքում Մատիաս Ռուստը խոստովանեց, որ իր, մեղմ ասած, անսովոր արարքի միակ պատճառը խաղաղասիրական հայացքներն էին։ Մարդը պարզապես ուզում էր խորհրդանշական կամուրջ ստեղծել Արևմուտքի և Արևելքի միջև, ինչպես նաև ցույց տալ խորհրդային ժողովուրդներին, որ Գերմանիան միայն խաղաղության է ձգտում։
Քննիչներին Ռուստը բացատրում էր՝ դպրոցական տարիներից ինձ ներարկում էին այն միտքը, որ Խորհրդային Միությունը սարսափելի չարիք է, մի հրեշ, որը բոլոր եվրոպացիներից ցանկանում է խլել իրենց մասնավոր սեփականությունը, վերջում էլ ընդհանրապես կործանել Եվրոպան։ Եվ այդ քարոզչության նպատակը շատ պարզ է՝ ամերիկացիները Ռոնալդ Ռեյգանի գլխավորությամբ ուզում են հնարավորինս շատ հրթիռներ վաճառել եվրոպացիներին, իսկ դրա պայմանը մարդկանց վախի մեջ պահելն է, կարծիք է հայտնել Ռուստը։
Իհարկե, խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը այս տարբերակին չէր հավատում և համոզված էր, որ դա սադրանք էր, որի նպատակը ԽՍՀՄ-ի զինված ուժերի վարկաբեկումն էր։ Ի դեպ, մոտավորապես նույնն էին ասում նաև որոշ արևմտյան մեկնաբաններ։ Օրինակ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերի մասնագետ Ուիլյամ Օդոմը փաստել է, որ այդ 18-ամյա տղայի վայրէջքից հետո Խորհրդային Միության բանակում այնպիսի վերափոխություններ կատարվեցին, որոնք կարելի է համեմատել միայն 1937 թվականի ստալինյան «զտումների» հետ։
© AP PhotoՄատիաս Ռուստի «Սեսնա» թեթև ինքնաթիռը Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի մոտ
Спортивный самолет Сессна, на котором западногерманский пилот Матиас Руст пересек границу СССР, перед Храмом Василия Блаженного (28 мая 1987). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Մատիաս Ռուստի «Սեսնա» թեթև ինքնաթիռը Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի մոտ
Իսկապես, Ռուստին հաջողվել էր ճեղքել հարյուր հրթիռներից և 240 ռազմական ինքնաթիռներից բաղկացած հակաօդային պաշտպանական գոտին, ինչի համար պաշտոններից հեռացվեցին պաշտպանության նախարարը և նրա տեղակալները, Գլխավոր շտաբի պետը , զինվորական օկրուգների բոլոր հրամանատարները։ Հակաօդային պաշտպանության համակարգում պատասխանատվության ենթարկվեցին մոտ 35 գեներալներ և բարձրաստիճան սպաներ։ Ճիշտ է, այս պատմությունը հնարավորություն տվեց Միխայիլ Գորբաչովին ազատվել «բազեներից» մեկից՝ պաշտպանության 75-ամյա նախարար Սերգեյ Սոկոլովից, որն ընդդիմանում էր միջուկային զենքի կրճատման սովետաամերիկյան պայմանագրի կնքմանը։
Ինչևէ, թռիչքից առաջ Ռուստը ամենևին վստահ չէր, որ ողջ կմնա։ Ըստ «Լենտա.ռու» գործակալության, հետո նա խոստովանել է. «Եթե այն ժամանակ որևէ մեկին պատմեի իմ մտադրության մասին ու հարցնեի՝ արդյոք ողջ մնալու գոնե մի փոքր շանս ունե՞մ, բոլորը կպատասխանեին. «Ընդհանրապես շանս չունես՝ ռուսները կխփեն քեզ անմիջապես, հենց որ հատես իրենց սահմանը»։
Եվ այնուամենայնիվ, Ռուստը օդ բարձրացավ Ֆինլանդիայի օդակայաններից մեկից։ Ֆինն դիսպետչերը նկատեց նրան, բայց Ռուստը անմիջապես անջատեց կապը։ Եվ երբ դեպի խորհրդային սահմանը թռչող փոքր ինքնաթիռը անհետացավ էկրանից, բոլորը որոշեցին՝ ինչ-որ բան է պատահել, միգուցե ավիավթար։ Ու սկսվեցին որոնողական աշխատանքները ուղղաթիռների մասնակցությամբ։
© Юрий АбрамочкинՄատիաս Ռուստը դատարանում
Открытое заседание судебной коллегии по уголовным делам Верховного суда СССР по делу гражданина ФРГ, 19-летнего летчика-любителя Матиаса Руста (2 сентября 1987)ю Москвa - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Մատիաս Ռուստը դատարանում
Ի դեպ, հետո, երբ արդեն պարզվեց, թե ինչ է կատարվել, Ֆինլանդիայի փրկարարական ծառայությունը Ռուստին 120 հազար դոլարի հաշիվ ներկայացրեց՝ որոնողական անիմաստ աշխատանքների դիմաց։ Իսկ գերմանացի երիտասարդը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց նստեց ընդամենը մոտ մեկ տարի՝ իր դերը խաղաց Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլի խնդրանքը Միխայիլ Գորբաչովին։ Հայրենիք վերադառնալուց հետո Ռուստին զրկեցին ինքնաթիռ վարելու լիցենզիայից։ Մարդը ստիպված սկսեց կոշիկ կարել, հետո էլ պոկեր խաղալով էր փող վաստակում։ Ասում են՝ մի անգամ նույնիսկ մեկ միլիոն դոլար է շահել։
Բայց Մատիաս Ռուստի կյանքի գլխավոր իրադարձությունը, իհարկե, վայրէջքն էր Կարմիր հրապարակում։ Եվ անկախ նրանից, թե ով ինչպես է դա բնորոշում՝ երեխայությո՞ւն, ապտա՞կ խորհրդային զինվորականներին, թե՞ «սառը պատերազմն» ավարտելու փորձ, համաձայնե′ք, բոլոր դեպքերում դա նրա աստեղային ժամն էր։
Լրահոս
0