00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանա լճի Կտուց կղզին. ինչի՞ մասին է հիշեցնում դեպի հայկական վանք տանող ճանապարհը

© Sputnik / Dmitriy PisarenkoՎանա լիճ, Աղթամար կղզի
Վանա լիճ, Աղթամար կղզի - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Վանա լիճ, Աղթամար կղզի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կտուցը Վանա լճի չորս կղզիներից է։ Դրանք հիմա անմարդաբնակ են։ Sputnik Արմենիայի նյութում կարդացեք Կտուցի նշանակության և այնտեղ ժամանակին գործած քրիստոնեական վանքի մասին։
Ուրարտուի հայկական թագավորության (մ.թ.ա. առաջին հազարամյակ) ժամանակաշրջանի Վանա լճի ջրի մակարդակը գլոբալ տաքացման պատճառով նվազել է ու պարզվել է, որ լճի հատակին ճանապարհ կա։ Ջրից դուրս եկած ճանապարհը վերջերս է հայտնաբերվել ու անմիջապես գրավել է Չավուշօղլուի թիմի ուշադրությունը։
Ոչ թե՝ Թուրքիայի արտգործնախարարի, այլ Ռաֆեթ Չավուշօղլուի, որը Թուրքիայի Յուզյունջյու Յըլ համալսարանի հնագիտության պրոֆեսոր է։ Նա պեղումներով զբաղվող խմբի ղեկավարն է։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «լույս աշխարհ եկած» ճանապարհը և ուր է այն տանում։ Դա ճանապարհի մոտ մեկ կիլոմետր հատված է, որը կապում է ափը կղզու հետ, որի վրա Ուրարտուի ժամանակ կառուցված ամրոցներ, ինչպես նաև միջնադարում հայտնված բնակավայրեր են եղել։
Ճանապարհը կառքի լայնություն ուներ, հետևաբար, միակողմանի էր, հարթեցվել է տարբեր չափերի քարով, որոնցից մնացել են միայն խոշորները։ Ցամաքային ճանապարհի նպատակն էր թերակղզու վերածված կղզի սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր հասցնել, ինչպես նաև մարդկանց տեղափոխել:
Ինչպե՞ս է Թուրքիան որպես բնական պատնեշ օգտագործում քրդերին ու հայերին
Թուրքերեն կղզին Չարպանակ է կոչվում, հայերեն՝ Կտուց։ Կտուցը լճի միակ կղզին չէ, կան ևս երեքը: Կղզիներն այժմ անմարդաբնակ են։ Իսկ Կտուցի կարևոր նշանակությունն այն է, որ այնտեղ հայկական վանք է եղել։ Նրա ավերակները մինչ օրս պահպանվել են։
Ի՞նչ է հայտնի վանքի մասին: Հատվածը Հենրի Ֆ. Բ. Լինչի «Հայաստան. Ուղևորություններ և ուսումնասիրություններ» գրքից է, որը լույս է տեսել անցյալ դարի սկզբին․
«Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ Հռոմից վերադառնալուց հետո։ Այնտեղ էր գտնվում Հովհաննես Մկրտչի ձեռքը, որը պահվում էր մասունքարանում, այժմ՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում»։
Վանքի մասին առաջին պատմական հիշատակումները թվագրվում են XV դար, այն ժամանակվա ձեռագրերն այսօր պահվում են Երևանի Մատենադարանում, և դրանք կարելի է սեփական աչքերով տեսնել։
Սա էլ՝ որպես ենթադրություն։ Ամենայն հավանականությամբ, վանքը ավերվել է 1648 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, այնուհետև վերակառուցվել է 18-րդ դարում՝ բնակիչների միջոցներով, ու դարձել է Կտուցի թեմի երկու նստավայրերից մեկը:
Հետազոտողները նշում են, որ 1894-1896 թվականների կոտորածների ժամանակ վանքում շատ փախստականներ են թաքնվել, սակայն 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանության ժամանակ այդպես չի եղել, քանի որ օսմանյան ոստիկանությունն արգելափակել էր մուտքը կղզի:
Այդ ժամանակից վանքը լքված է, մնացել են միայն եկեղեցին և նրա գավիթը։
Ժամանակի ընթացքում, ինչպես արդեն գիտենք, Կտուց կղզի տանող ճանապարհը ջրի տակ է հայտնվել, սակայն լճի ծանծաղացման ժամանակ այն տեսանելի է դարձել, ուստի, հնագետները գիտեին դրա գոյության մասին:
Ճանապարհը մանրամասն ուսումնասիրելու հնարավորությունը միայն հիմա է ստեղծվել, այն բանից հետո, երբ 2021 թվականին տարածաշրջանում երաշտ եղավ, ու լիճը սկսեց ծանծաղել: Տրամաբանական կլիներ ենթադրել, որ թուրքական կողմը կարող էր հայ հնագետներին էլ առաջարկել մասնակցել հետազոտություններին, սակայն նման հրավեր չի եղել։
Մինչդեռ շատ հայեր իրենց նախահայրենիքը համարում են Վանը, ուր խիզախ աղեղնավոր Հայկը բերեց ժողովրդին Բաբելոնից՝ սպանելով նրանց հալածած ոսոխ Բելին։ Ժողովրդական վարկածի համաձայն՝ Սևանը Սև Վանն է։ Լիճը հիշեցրել է այստեղ փախած մարդկանց հայրենիքի մասին, բայց չի կարողացել փոխարինել նրան։ Եվ այս վարկածին հավատում ես, հասկանալով, թե քանի սևանյան լեգենդներ են այնքան բնականորեն տեղավորվում Վանի բնապատկերներում։
Իրական Վանը Սևանից շատ ավելի մեծ, տարօրինակ ու գեղեցիկ է։ Միայն թե, Սևանի ջուրը քաղցրահամ է։ Այն իր լավագույն ժամանակներում (անցյալ դարի 40-ական թվականներին) ծածկում էր այն հատվածը, որով այսօր անցնում է Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։
Ինչ վերաբերում է Վանա լճին, դրա ծավալը 3574 քառ.կմ (Սևանինը՝ 1240) և այն Հարավարևմտյան Ասիայում իր մեծությամբ երկրորդ լիճն է։ Վանի միջին խորությունը 161,2 մ է, առավելագույնը՝ 451։
Վանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Վանա լճի մակարդակը նվազում է․ վտանգված է նաև Վանա տառեխի գոյությունը
Պատմական հիշողության թարմացման համար. Ցեղասպանության տարիներին Վանի հայերը հերոսական դիմադրություն են ցույց տվել, մարտերը Վանում սկսվել են 1915 թվականի ապրիլի սկզբին։ Անհավասար մարտերում զոհվել են հազարավոր հայեր, սակայն մեծ մասը փրկվել է ու գաղթել Արևելյան Հայաստան և աշխարհի տարբեր երկրներ։
Վանը, ինչպես գիտենք, Թուրքիայի տարածքում վերջին հայկական հուշարձանը չէ։ 1914 թվականին Օսմանյան կայսրությունում ապրում էին ավելի քան երկու միլիոն հայեր, հիմնականում՝ ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքում։ 1922 թվականի դրությամբ նրանց ավելի քան երեք քառորդը զանգվածային ջարդերի ժամանակ սպանվել է կամ լքել երկիրը։
Եվ սա միակ բանը չէ, ինչի մասին հիշեցնում է Վանա լճի հատակից երևացող Ուրարտուի ժամանակների հնագույն ճանապարհը։ Հնագիտական հետազոտությունները շարունակվում են։
Լրահոս
0