Վաշինգտոնը կոչ է արել Անկարային չսրել իրավիճակը Սիրիայում

© AP Photo / Alex BrandonԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Վաշինգտոնը կոչ է արել Անկարային զերծ մնալ Սիրիայում իրավիճակի սրումից։ Այս թեման քննարկվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ու Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի բանակցություններում: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան կայքը։

«Նա (Սալիվանը-խմբ.) հայտարարել է` կարևոր է, որ Սիրիայում էսկալացիա չլինի, որպեսզի հրադադարի` գոյություն ունեցող գծերը պահպանվեն, ու հնարավոր լինի խուսափել հետագա ապակայունացումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սալիվանը խորհուրդ է տվել թուրքական իշխանությանը շարունակել երկխոսությունը՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ցանկացած տարաձայնության կարգավորման համար։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի իրադրությունը, մասնավորապես, այդ երկրից գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային շուկա արտահանմանն ուղղված ջանքերը:
Սալիվանը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ Թուրքիայի երկխոսության շարունակությանը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց հայտի հետ կապված խնդիրները լուծելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո ստեղծված 30-կիլոմետրանոց անվտանգության գոտու ընդլայնման համար նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ժամանակներս, դրանում նախատեսվում է ներառել շուրջ 50 հազար թուրք զինծառայողներին ու սիրիական զինված ընդդիմության գրոհայիններին, որոնք աջակցում են Թուրքիան:
Թուրքիան էթնիկ զտում է սկսել Սիրիայում. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Լրահոս
0