00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրանյութեր, ինքնասպանություն, գողություն․ ի՞նչ հանցանքներ են գործում երեխաները ՀՀ-ում

© Sputnik / Asatur YesayantsՊարեկ
Պարեկ - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Բաժանորդագրվել
Երեխաների կատարած իրավախախտումներնը տարաբնույթ են, դրանց համար պատասխանատու են նաև նրանց ծնողները, մանկավարժները, հասարակությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Օրենքի դաշտում երեխաների իրավունքների պաշտպանությունը ոստիկանների ուսերին է, բայց անչափահասների իրավախախտումների համար բարոյական տեսանկյունից առաջին հերթին պատասխանատու են նրանց ծնողները։ ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀ-ում անչափահասների իրավախախտումների, նրանց խոցելիությունների ու այս հարցում ծնողների պատասխանատվության մասին։
«Անչափահասների ամենատարածված հանցագործությունը մանր գողություններն են, իսկ իրենց նկատմամբ կատարվածներից՝ մարմնական վնասվածքները, վեճերը»,- ասաց Պետրոսյանը։
Հայաստանում անչափահասներն անմասն չեն թմրանյութերի իրացումից, գողություններից, վեճերից և այլ հանցանքներից։ Ոստիկանությունում անչափասների հետ աշխատելու համար տարբեր ուղղություններով հատուկ ստորաբաժանումներ են գործում։ Դեպքեր կան, երբ աշխատանքը ոչ թե անչափահասի, այլ նրա ծնողի կամ մանկավարժի հետ է տարվում, դեպքեր էլ կան՝ հենց ծնողներն են հաշվառվում ու այդուհետ ստիպված լինում ոստիկանության հետ աշխատել։
Անչափահասների խոցելիությունը, ռիսկային խմբերն ու իրավախախտումների պատճառները տարաբնույթ են, առանձնացնելը՝ դժվար։ Գնդապետի բնորոշմամբ, ռիսկային խմբերի կարելի է բաժանել՝ ելնելով իրավախախտման բնույթից կամ գործողության պատճառներից։
«9-13 տարեկանները խոցելի են ինքնասպանությունների ու ինքնավնասումների առումով, ալկոհոլի, ծխախոտի և այլ սովորություններով՝ 12-ից բարձր տարիքի երեխաները, հանցագործությունների մասով՝ 14-18 տարեկանները և այլն»,- բացատրեց Պետրոսյանը։
Անդրադառնալով անչափահասների շրջանում ինքնասպանություններին, Պետրոսյանը նշեց, որ դրանք ամենատարբեր պատճառներով կարող են լինել՝ սկսած սիրային հարաբերություններից մինչև տատիկի հետ կոպիտ խոսելուց վատ զգալու պատճառով։
Թեպետ ինքնասպանության դեպքեր անչափահասների շրջանում գրանցվում են, բայց գործը ոստիկանությանն է հասնում, երբ լինում է կա՛մ ինքնասպանության հակելու, կա՛մ հասցնելու դեպք։
«Ինքնասպանությունը սոցիալական երևույթ է, ինքնասպանության հասցնելը՝ հանցագործություն»,- ընդգծում է Պետրոսյանը՝ նշելով, որ այս հարցում պատասխանատու են թե՛ անչափահասների ծնողները, թե՛ հասարակությունը։
Թմրանյութերի տարածման տեսանկյունից Հայաստանում ծավալները բավական նվազ են, թեպետ վիճակագրությունը շարունակում է կայուն մնալ երկրում։ Աշխարհում, ըստ Պետրոսյանի, անչափահասների կողմից թմրամիջոցների իրացումը հասել է հսկայական ծավալների, ՀՀ ոստիկանությունն այս պահին աշխատում է Հայաստանում նույն ծավալները թույլ չտալ։
Շատ են նաև մուրացկանությամբ զբաղվող անչափահասները, որոնց հաճախ իրենց ծնողներն են դրդում դրան։ Այս դեպքում, մուրացկանությամբ զբաղվելու երկու տարբեր իրավիճակ կա․ կա՛մ առևտուր, կա՛մ հենց մուրացկանություն։ Առևտուրն այն է, երբ երեխան որևէ ապրանք է վաճառում, դրա դիմաց գումար ստանում, իսկ մուրացկանությունը՝ երբ ապրանքը պարզապես ցույց է տալիս, բայց դրա համար գումար մուրում։
«Անչափահասին նման գործողությունների ներգրավելը համարվում է հանցագործություն, կարող է պարունակել նաև թրաֆիքինգի տարրեր։ Այս տարի դեռ նման դեպք չկա, նախորդ տարի թրաֆիքինգի մասով 1 դեպք է եղել»,- նշեց Պետրոսյանը։
Ակտուալ է նաև անչափահասների՝ բողոքի հավաքներին մասնակցությունն ու ձերբակալությունները։ Պետրոսյանը նշեց, որ հավաքներին մասնակցել անչափահասներին չի արգելվում, բայց դա չի նշանակում, որ երեխան պետք է մասնակցի նաև հավաքի ընթացքում կատարվող իրավախախտումներին։ Այս դեպքում, նրա խոսքով, անչափահասը հավասարապես պետք է կատարի ոստիկանության ծառայողի պահանջը, եթե չի կատարում, խախտում է օրենքը, չափահասների հետ հավասար պատասխանատու է։
Այս իրավիճակում կարևոր է ոստիկանության ու ծնողների, ինչպես նաև դպրոցների հետ համագործակցությունը։ Ծնողները ոչ այնքան հակված են ուղիղ համագործակցության, հիմնականում նախընտրում են դպրոցի միջոցով համագործակցել, իսկ դպրոցները հակառակը՝ ցանկանում են, որ բոլոր դպրոցներում էլ ոստիկանության տեսուչ լինի։
Պետրոսյանը նաև սխալ է համարում ծնողների՝ երեխաներին փոքր տարիքում ամեն անհասկանալի իրավիճակում «ա՛յ, ոստիկանին կկանչեմ» ասելով վախեցնելը։ Ըստ նրա՝ սա երեխաների մոտ ոստիկանի նկատմամբ անվստահություն է առաջացնում, իսկ վտանգավոր իրավիճակներում երեխաները պետք է առաջինը ոստիկանին դիմեն։
«Կրկնում եմ՝ անչափահասների իրավախախտումների համար առաջին պատասխանատուները հենց ծնողներն են»,- հավելեց գնդապետը։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության օր։
Լրահոս
0