00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրամբարների ջուրը Սևանին չի օգնի. Սանոսյանը ներկայացրեց ոռոգման ջրի պաշարների վիճակը

© Photo : press office of the Government of RAՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (31 մարտի, 2022թ). Երևան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (31 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Բաժանորդագրվել
Նախարարը շեշտեց, որ դրական միտում կա, բայց վիճակը շատ լավատեսական չէ, քանի որ օդերևութաբաններն առաջիկա 2 ամիսներին բավական շոգ եղանակ են կանխատեսում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի ջրային պաշարների պատկերը շատ լավն է, բայց դա միայն մեկ ջրամբարի պատկերն է։ Այսօր ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` անդրադառնալով ոռոգման ջրով ապահովվածության խնդրին։
«Բավական դրական իրավիճակ ունենք : Բայց այդ դրական իրավիճակի մեծ մասը բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին։ Մենք եթե նայենք, այսօրվա դրությամբ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 207 մլն խմ–ով շատ ջուր ունենք ջրամբարներում։ Առաջին հայացքից շատ լավ է, բայց այդ 207 մլն–ից 198 մլն–ը բաժին է ընկնում Ախուրյանի ջրամբարին։ Այսինքն` եթե թվով նայում ենք, պատկերը շատ լավն է, բայց դա կոնկրետ մեկ ջրամբարի պատկեր է»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը նշեց, որ Ախուրյանի ջրամբարը կարևոր է Արագածոտնի ու Արմավիրի մարզերի ոռոգելի հատվածների համար։ Բայց մյուս կողմից, նրա խոսքով, Ախուրյանի ջուրը Սևանին ոչ մի օգուտ չի տա, քանի որ Սևանի ոռոգման տիրույթում գտնվող հատվածները Ախուրյանի ոռոգման համակարգի հետ կապ չունեն։
Նշենք, որ Սևանա լճի ոռոգման համակարգից օգտվում են հիմնականում Կոտայքի և Հրազդան գետի միջոցով Արարատի մարզերը։
Ինչ վերաբերում է Սևանին, Արփա–Սևան թունելով մինչ օրս 117 մլն խմ ջուր է տեղափոխվել լիճ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 8 մլն խմ–ով։
«Սևանա լճի մակարդակն այս տարի 19 սմ է, ինչը, իհարկե, շատ ցավալի է, բայց գործընկերները կանխատեսում են, որ մինչև հուլիսի սկիզբը բավական կբարձրանա, քանի որ մենք դեռ բավականին ձնածածկույթ ունենք»,– ասաց Սանոսյանը։
Բացի այդ, այս տարի, եղանակով պայմանավորված, ոռոգման սեզոնը շուրջ 1 ամսով հետ է ընկել։ Եթե 2020–ին Սևանից արդեն մայիսի 25-ին ոռոգման ջուր էր բաց թողնվում, ապա այս տարի դա կարվի միայն առաջիկա 2-3 օրերին։
Նախարարը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ որոշ դրական միտում է արձանագրվել նաև Մարմարիկի, Ազատի, Ապարանի ջրամբարներում։
Սանոսյանը շեշտեց, որ դրական միտում կա, բայց վիճակը շատ լավատեսական չէ, քանի որ օդերևութաբաններն առաջիկա 2 ամիսներին բավական շոգ եղանակ են կանխատեսում։
Հույս ունենք՝ այս տարի ավելի քիչ ջրային պրոբլեմ կունենանք. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Լրահոս
0