Արցախի Վաղուհաս գյուղում նոր մանկապարտեզ է բացվել. շենքը նախատեսված է 60 երեխայի համար

© Photo : press office of the President of ArtsakhԱրցախի Վաղուհաս գյուղում նոր մանկապարտեզ է բացվել
Արցախի Վաղուհաս գյուղում նոր մանկապարտեզ է բացվել - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Արցախի Վաղուհաս գյուղում նոր մանկապարտեզ է բացվել
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արայիկ Հարությունյանը մասնակցել է մանկապարտեզի շենքի բացման արարողությանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկապարտեզի նոր շենք է կառուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը` նշելով, որ նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է բացման արարողությանը:
© Photo : press office of the President of ArtsakhԱրայիկ Հարությունյան
Президент Арцаха Араик Арутюнян принял участие в торжественной церемонии открытия детского сада в Мартакертском районе (1 июня 2022). Вагухас - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Արայիկ Հարությունյան
Պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ կառուցված շենքը նախատեսված է 60 երեխայի համար և ապահովված է ժամանակակից բոլոր պայմաններով:
Հարությունյանը խորհրդանշական է համարել Երեխաների պաշտպանության միջազգային օրը նախադպրոցական ուսումնական հաստատության բացմամբ նշանավորելը։ Նա տոնի առթիվ շնորհավորել է բոլոր երեխաներին` ընդգծելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Արցախում նրանց համար կայուն և արժանապատիվ ապագա կառուցելու համար:
Լրահոս
0