00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չորս տարի անց. հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործում նոր շրջադարձ կարող է լինել

© Photo : Никеричев Андрей / АГН МоскваԽաչատուրյան քույրերից մեկը դատարանում
Խաչատուրյան քույրերից մեկը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Խաչատուրյան քույրերից մեկը դատարանում
Բաժանորդագրվել
Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը ցնցել էր բոլորին, քանի որ հանցագործությունն իրականացրել էին դուստրերը։ Չորս տարի է անցել, բայց բազմաթիվ հարցեր դեռ կան, որոնց պատասխանը միայն դատարանը կտա։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հորը սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբանները պատրաստվում են դատարան դիմել։ Նրանց պաշտպան Մարի Դավթյանը RT-ին ասել է, որ աղջիկներն արդար դատաքննության են սպասում։
2018 թվականին սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Թեև Խաչատուրյան քույրերի պաշտպանական կողմը պնդում էր, որ նրանք ինքնապաշտպանության են դիմել, բայց Ռուսաստանի քննչական կոմիտեն նրանց մեղադրում էր դավադրության մեջ։ 2021 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ՔԿ-ն քրգործ է հարուցել նաև հոր դեմ` նրան մեղադրելով դուստրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Սպանությունից 4 տարի անց այս գործում նոր շրջադարձ է եղել։ Եթե Միխայիլ Խաչատուրյանը մեղավոր ճանաչվի, դուստրերի պաշտպանները կպահանջեն կարճել Քրիստինայի, Անգելինայի և Մարիայի դեմ քրգործը։

«Այդ դեպքում իրավաբանորեն կհաստատվի այն փաստը, որ կյանքի և առողջության համար վտանգ է եղել, ու աղջիկները հանցագործություն են կատարել՝ պաշտպանվելով պարբերական բռնություններից ու իրենց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից։ Դա նշանակում է, որ մենք ավելի շատ հիմքեր կունենանք պահանջելու, որ քույրերի նկատմամբ քրեական գործը կարճվի»,- RT-ին ասել է փաստաբան Մարի Դավթյանը։

Հարցին, թե երբ կսկսվի Միխայիլ Խաչատուրյանի գործով դատավարությունը, նա պատասխանել է, որ Միխայիլի ներկայացուցիչները հիմա գործի նյութերին ծանոթանալու լուրջ խնդիրներ ունեն, քանի որ գործն ի սկզբանե հարուցվել էր նրանց համաձայնությամբ, բայց երբ տեսել են, որ Միխայիլ Խաչատուրյանի կողմից կատարված մի շարք ծանր հանցագործությունների բացահայտումը շատ իրատեսական է, դադարել են ակտիվ մասնակցել այդ գործընթացին։
Երբ հանգուցյալի ներկայացուցիչները ծանոթանան նյութերին, գործը կգնա դատախազություն, հետո նոր՝ դատարան։

Ինչպե՞ս են հիմա ապրում քույրերը

Նրանց նկատմամբ դեռ որոշակի գործողությունների արգելք է գործում, բայց սովորելու ու աշխատելու հնարավորություն ունեն։ Մի քիչ անսովոր վիճակում են, քանի որ նրանք ստիպված էին անընդհատ պաշտպանվել, իսկ հիմա, երբ տուժող են ճանաչվել, պատմությունը սկզբից մինչև վերջ պատմելու հնարավորություն են ստացել։

«Աղջիկները արդար դատաքննության են սպասում։ Սպասում են արդարության ու դրա իրավունքն ունեն՝ հաշվի առնելով, թե ինչ պայմաններում են ապրել»,- ասել է Մարի Դավթյանը։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։
Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի վերաբերյալ ֆիլմ–հետաքննությունն է նկարահանվել
Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը), հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։
Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որում հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։
Խաչատուրյան քույրերի եղբայրն ամեն ինչից տեղյակ է եղել ու լռել է. նոր մանրամասներ
Լրահոս
0