«Հեքիաթային գնացք». Երևանի մետրոպոլիտենը տոնական միջոցառում է կազմակերպել երեխաների համար

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ տեղադրված շատրվանները միացրել են։
Երևանի մետրոպոլիտենը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Հեքիաթային գնացք» է գործարկել։
Փուչիկներով զարդարված գնացքը մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից ուղևորվել է «Հանրապետության հրապարակ» կայարան։
Երեխաներն իրենց ծնողների, սիրված մուլտհերոսների ու բարձր երաժշտության ուղեկցությամբ հասել են քաղաքի կենտրոն, որտեղ մանկական շոու ծրագիր է կազմակերպվել նրանց համար։
Ի դեպ, այսօր Երևանի մետրոպոլիտենում մինչև 15 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թվականին Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Այդ օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են անցկացվում։
Հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը. Արցախի ՄԻՊ
Լրահոս
0