https://armeniasputnik.am/20220601/hetevanqner-e-unenalu-qvocharjany-zgushacrel-e-oskanjanin-42684742.html
«Հետևանքներ է ունենալու». Քոչարյանը զգուշացրել է Օսկանյանին
«Հետևանքներ է ունենալու». Քոչարյանը զգուշացրել է Օսկանյանին
Անդրանիկ Քոչարյանը Վարդան Օսկանյանին առաջարկել է ներկայանալ ԱԺ և «դասեր տալ» հանձնաժողովականներին։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T13:57+0400
2022-06-01T13:57+0400
2022-06-01T14:41+0400
հայաստան
անդրանիկ քոչարյան
վարդան օսկանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28991580_0:0:1600:901_1920x0_80_0_0_e957d518e7c3a4c3a1526fbfceed9e2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լսումներին չներկայանալը լուրջ հետևանքներ կունենա։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով օրեր առաջ հրավեր է ուղարկել Վարդան Օսկանյանին, սակայն նախկին պաշտոնյան հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայանալ լսումներին։Նա նշել է, որ քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում։«Եվ այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների»,- եզրափակել է հանձնաժողովի նախագահը։Հիշեցնենք` 2022 թ-ի փետրվարի 10-ին ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մայիսի 25-ին հայտարարել էր, որ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում արդեն 10 000–ից ավելի փաստաթղթերի հետ են առնչվել և հրավիրյալների փուլը չեն սկսել։Ավելի ուշ մամուլում լուրեր հայտնվեցին, որ հունիսին հանձնաժողովը նախատեսում է նիստի հրավիրել 6-8 նախկին պաշտոնյաների, այդ թվում` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ու նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28991580_91:0:1514:1067_1920x0_80_0_0_7faa0757406a3ec034ef99f7f7aaff39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, անդրանիկ քոչարյան, վարդան օսկանյան
հայաստան, անդրանիկ քոչարյան, վարդան օսկանյան
«Հետևանքներ է ունենալու». Քոչարյանը զգուշացրել է Օսկանյանին
13:57 01.06.2022 (Թարմացված է: 14:41 01.06.2022) Անդրանիկ Քոչարյանը Վարդան Օսկանյանին առաջարկել է ներկայանալ ԱԺ և «դասեր տալ» հանձնաժողովականներին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լսումներին չներկայանալը լուրջ հետևանքներ կունենա։ Նա գրառում է արել
ֆեյսբուքյան իր էջում։
2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով օրեր առաջ հրավեր է ուղարկել Վարդան Օսկանյանին, սակայն նախկին պաշտոնյան
հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայանալ լսումներին։
«Նախ՝ հանձնաժողովի մասին Օսկանյանի ունեցած կարծիքը չէ, որ պետք է ձևավորի մեր աշխատանքների տրամաբանությունն ու հաջորդականությունը, երկրորդ՝ Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա քննիչ հանձնաժողովի գործունեությանը, իսկ եթե նա իրապես վստահ չէ հանձնաժողովի նպատակների արդարության և օբյեկտիվության հարցում, ապա առաջարկում եմ նրան անձամբ ներկայանալ հանձնաժողով և «խորը» գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով «դասեր տալ» հանձնաժողովականներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ Այդուհանդերձ, զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի, և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ»,- գրել է Քոչարյանը։
Նա նշել է, որ քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում։
«Եվ այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների»,- եզրափակել է հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք` 2022 թ-ի փետրվարի 10-ին ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մայիսի 25-ին հայտարարել էր, որ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում արդեն 10 000–ից ավելի փաստաթղթերի հետ են առնչվել և հրավիրյալների փուլը չեն սկսել։
Ավելի ուշ մամուլում լուրեր հայտնվեցին, որ հունիսին հանձնաժողովը նախատեսում է նիստի հրավիրել 6-8 նախկին պաշտոնյաների, այդ թվում` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ու նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանին: