Միջադեպերը խանգարում են գործընթացներին. Սանոսյանը` Ադրբեջանի հետ բանակցությունների մասին

© Sputnik / Zara MikaԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Գնել Սանոսյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախարարի խոսքով`Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը բավական լավ է անցել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է բավական լավ, կառուցողական մթնոլորտում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Այնտեղ, որտեղ հանդիպումը տեղի է ունեցել, կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում է եղել։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել։ Այդ առումով դրական ենք գնահատում», - նշեց նա։
Հարցին, թե ինչպես է հանդիպումը անցել կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայող է զոհվել, Սանոսյանն արձագանքեց, որ Ադրբեջանի կողմից նման վարքագիծը դատապարտելի է։
«Այո, սահմանին գրանցվող միջադեպերը խանգարում են նման գործընթացներին, և շատ դատապարտելի է, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»,–ասաց նա:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել։
Լրահոս
0