Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

© Sputnik / Антон НоводережкинՀայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում (մայիսի 16, 2022). Մոսկվա
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում (մայիսի 16, 2022). Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 47-ամյակն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
ՌԴ նախագահի ուղերձում նշված է.
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Վստահ եմ, որ մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ՝ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:
Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:
Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձում ընդգծել է Նիկոլ Փաշինյանի նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա:
«Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին,- նշել է ՌԴ վարչապետը:
Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը դառնում է 47 տարեկան։
Լրահոս
0