https://arm.sputniknews.ru/20220602/2022-tin-erevanum-shakhmati-3-mijazgajin-mrcashar-kanckacvi-42716613.html
2022 թ–ին Երևանում շախմատի 3 միջազգային մրցաշար կանցկացվի
2022 թ–ին Երևանում շախմատի 3 միջազգային մրցաշար կանցկացվի
Sputnik Արմենիա
Մրցաշարերի կազմակերպման ու անցկացման ծախսը գործադիրը հաշվարկել է 28 մլն դրամի չափով։ 02.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-02T11:22+0400
2022-06-02T11:22+0400
2022-06-02T11:43+0400
շախմատ
երևան
մրցաշար
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26954041_0:45:1600:945_1920x0_80_0_0_850f4b7f5284ae8192ee862017a7337c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. 2022 թ–ին Երևանում կանցկացվեն շախմատի 3 միջազգային մրցաշարեր` «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» պատանի շախմատիստների միջազգային մրցաշար և «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»։Այս մասին ասված է ՀՀ կառավարության` այսօր ընդունած որոշման մեջ, որով այդ մրցաշարերի կազմակերպման ու անցկացման համար գործադիրը գումար է հատկացրել շախմատի ֆեդերացիային։Կառավարության որոշման մեջ ասվում է, որ «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցեն 310 մասնակիցներ 14 երկրներից։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14 մլն դրամ։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2022 թ․ հոկտեմբերին Երևանում։Հայ շախմատիստները հաջող հանդես եկան «Շարժա Մասթերս - 2022» մրցաշարում«Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարին մասնակցելու է 10 շախմատիստ. 6-ը` Հայաստանից և 4-ը` արտերկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 2,5 մլն դրամ, այն կանցկացվի 2022 թ․ հունիս-հուլիս ամիսներին Երևանում։ Մրցաշարի ընդանուր ծախսը կազմելու է 4,5 մլն դրամ։«Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»-ին մասնակցելու է 5 պատանի շախմատիստ՝ 2006 թ․ հետո ծնված, ինչպես նաև 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,3 մլն դրամ։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2022 թ․ դեկտեմբերին Երևանում։ Մրցաշարի ընդանուր ծախսը կկազմի 3,7 մլն դրամ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26954041_71:0:1495:1068_1920x0_80_0_0_f55c5f2536a99ec2b87c6bd44c5ce4ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
շախմատ, երևան, մրցաշար, հայաստան
շախմատ, երևան, մրցաշար, հայաստան
2022 թ–ին Երևանում շախմատի 3 միջազգային մրցաշար կանցկացվի
11:22 02.06.2022 (Թարմացված է: 11:43 02.06.2022) Մրցաշարերի կազմակերպման ու անցկացման ծախսը գործադիրը հաշվարկել է 28 մլն դրամի չափով։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. 2022 թ–ին Երևանում կանցկացվեն շախմատի 3 միջազգային մրցաշարեր` «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» պատանի շախմատիստների միջազգային մրցաշար և «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության` այսօր ընդունած որոշման մեջ, որով այդ մրցաշարերի կազմակերպման ու անցկացման համար գործադիրը գումար է հատկացրել շախմատի ֆեդերացիային։
Կառավարության որոշման մեջ ասվում է, որ «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցեն 310 մասնակիցներ 14 երկրներից։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14 մլն դրամ։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2022 թ․ հոկտեմբերին Երևանում։
«Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարին մասնակցելու է 10 շախմատիստ. 6-ը`
Հայաստանից և 4-ը` արտերկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 2,5 մլն դրամ, այն կանցկացվի 2022 թ․ հունիս-հուլիս ամիսներին Երևանում։ Մրցաշարի ընդանուր ծախսը կազմելու է 4,5 մլն դրամ։
«Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»-ին մասնակցելու է 5 պատանի շախմատիստ՝ 2006 թ․ հետո ծնված, ինչպես նաև 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,3 մլն դրամ։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2022 թ․ դեկտեմբերին Երևանում։ Մրցաշարի ընդանուր ծախսը կկազմի 3,7 մլն դրամ։