https://arm.sputniknews.ru/20220602/pashinjany-ev-irani-nakhagahy-qnnarkel-en-delimitaciaji-teman-u-lgh-harci-kargavvorman-yntacqy-42712694.html
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման և ԼՂ հարցի կարգավորման ընթացքը
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման և ԼՂ հարցի կարգավորման ընթացքը
Sputnik Արմենիա
Զրուցակիցները պայմանավորվել են, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ: 02.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-02T09:12+0400
2022-06-02T09:12+0400
2022-06-02T09:28+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
նիկոլ փաշինյան
էբրահիմ ռայիսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33356655_0:60:960:600_1920x0_80_0_0_dbb0f6690881758a235d0fd3b409a199.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Փաշինյանը Ռայիսիին տեղեկություններ է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ և խոսել իր տպավորությունների մասին։Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծին, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու՝ միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33356655_86:0:939:640_1920x0_80_0_0_02e57b88b7af731261bb7ecca374636e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, նիկոլ փաշինյան, էբրահիմ ռայիսի
Փաշինյանն ու Իրանի նախագահը քննարկել են դելիմիտացիայի թեման և ԼՂ հարցի կարգավորման ընթացքը
09:12 02.06.2022 (Թարմացված է: 09:28 02.06.2022) Զրուցակիցները պայմանավորվել են, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Փաշինյանը Ռայիսիին տեղեկություններ է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ և խոսել իր տպավորությունների մասին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծին, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:
Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու՝ միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում
տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: