75 օր էր մնացել, որ Դավիթը զորացրվեր. զոհված զինվորի ծնողները պատմել են նրա և դեպքի մասին

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Վարդանյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Դավիթ Վարդանյանի հիշատակի անկյունը իրենց տանը - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Դավիթ Վարդանյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թշնամու գնդակից մայիսի 28-ին վիրավորված և զոհված Դավիթ Վարդանյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա ընտանիքի միակ որդին էր, իրենից 2 տարով մեծ քույր ունի։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Բջջային հեռախոս, զինվորական գլխարկ և սիրած աղջկա կախազարդ` մայիսի 28-ին թշնամու գնդակից զոհված շարքային Դավիթ Վարդանյանի անձնական իրերն են, որոնք խնամքով դրվել են նրա լուսանկարի առջև։
Հայտնել ենք, որ Դավիթ Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցներից ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել էր հրազենագնդակային վիրավորում։ Նրան տեղափոխել էին Կապանի ԲԿ, որտեղ հաջորդ օրը մահացել էր:
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Վարդանյանի հայրական տունը Նորապատ գյուղում
Вход в дом погибшего военнослужащего Давида Варданяна - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Դավիթ Վարդանյանի հայրական տունը Նորապատ գյուղում
Դավիթն Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ էր. գյուղում բոլորն էին ճանաչում նրան, և տունն էլ գտնել դժվար չէ` տան մուտքի առջև լույս է վառվում։ Ներսում Դավիթի մորը` տիկին Մարետային, հարազատներն են շրջապատել, որպեսզի փորձեն ցավը մի փոքր մեղմել։ Դավիթի հայրը` Վահան Վարդանյանը, սենյակում առանձնացած է...

«Որդուս 75 օր էր մնացել, որ զորացրվեր. անհամբեր սպասում էինք` օրերն էինք հաշվում... Դավիթը ծառայում էր քաջաբար, անվախ` որպես հերոս։ Նա 44-օրյա պատերազմին էլ է մասնակցել. 3 ամիս լուր չունեինք որդուցս։ Վերջին անգամ սեպտեմբերի 25-ին էինք խոսել, դեկտեմբերի 22-ին նոր միայն տուն եկավ։ Պարզվեց` 18 օր շրջափակման մեջ է եղել»,- պատմում է տղայի հայրը։

Պատերազմի օրերին Դավիթը «Եղնիկներ» կոչվող զորամասում է եղել` Մռավ սարի գլխին։ Պատերազմից հետո նա 3 ամիս Էջմիածնում է ծառայել, հետո Կապան են տեղափոխել։
Տղայի հայրը շատ չի կարողանում որդու մասին պատմել` հուզվում է և նորից սենյակ գնում։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ավելի վաղ հայտնել է` զինվորը վիրավորումը ստացել է վրանում։ Աբրահամյանը նշել է` ինչո՞ւ է վրանը տեղադրվել խոցելի տարածքում, կամ ինչո՞ւ կահավորված չէ առաջնագիծը։ Իսկ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, իր հերթին հայտնել էր` տղան զոհվել է, քանի որ քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ. նա արյունաքամ է եղել։
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Վարդանյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Уголок памяти погибшего военнослужащего Давида Варданяна - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Դավիթ Վարդանյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Զոհված զինվորի հայրը որոշ ժամանակ անց հետ է վերադառնում և պատմում մայիսի 28-ին տեղի ունեցածի մասին։
«Մեզ ասել են` Դավիթը մարտական հերթապահության է եղել, բայց հանգստի ժամն է եղել, վրանի մեջ քնած է եղել, քյոռ գյուլլա է եկել-կպել ոտքին ու անցել ներքին օրգաններով։ Կապանի հիվանդանոց են տեղափոխել, գնացի, տեսա որդուս. կոմայի մեջ էր։ Մայիսի 29-ին ժամը 4-ին զանգեցին ու ասացին` երեխաս չկա... Այստեղից ուղղաթիռ էին ուղարկել, պրոֆեսոր, ապարատուրա, արյուն, բայց երեխայիս կյանքը, չգիտեմ ինչու, փրկել չկարողացան»,- ասում է Վահան Վարդանյանը։
Բժիշկներն ասել են, թե աորտան` մայր զարկերակն է վնասվել, սակայն զինվորի հայրը նշում է` «մեկը մյուսի հետ չի բռնում». եթե աորտան կտրված լիներ, 2 րոպե կտևեր կյանքը, իսկ եթե այն վնասված լինել` 27-30 րոպե։ Վահան Վարդանյանը նշում է` իրենց լուրեր են հասել, որ որդուն քնապարկով են իջեցրել մարտական հերթապահության վայրից։
«Այդ տարածքը պետք է ՄՈԲ-ը պահեր, ոչ թե զինվորը։ Ինչո՞ւ է զինվորն այնտեղ եղել»,-ասում է տղայի հայրն ու կրկին սենյակ մտնում։
Տղայի մայրը` տիկին Մարետան, ամուսնու խոսքն է շարունակում և ավելացնում` իրենց ասել են, որ վիրավոր Դավիթին ընկերներն են օգնել, քնապարկով իջեցրել ներքև։

«Պատերազմի մասնակիցներին նորից չպետք է տանեին բանակ։ Ես նորմալ երեխա տվեցի նրանց, ինչո՞ւ ինձ հետ չվերադարձրին իմ երեխուն։ Պատերազմին 90 օր լուր չունեինք որդուցս, հանկարծ հետ եկավ, մտածում էի` Աստված պահեց էրեխիս. երանի` այս անգամ էլ պահեր։ Աստված պատերազմի ժամանակ նեղ պահից հանեց իմ որդուն, ինչո՞ւ հիմա էլ չհանեց։ Դավիթն իմ գեներալ տղեն էր»,- ասում է տիկին Մարետան։

Նրա խոսքով` պատերազմի հետևանքով տղայի հոգեկան աշխարհը խանգարվել էր` սթրես էր տարել։ Այդ օրերին Դավիթի հարևանությամբ ինչ-որ բան էր պայթել, և պայթյունի ալիքը Դավիթին էլ էր «թռցրել»։ Տիկին Մարետան ասում է` որդին գիտակցությունը կորցրել էր, իսկ երբ ուշքի էր եկել, չէր հասկացել, թե ինչ է կատարվել` միայն տեսել էր իր ընկերներին` անձեռուոտ... Նման հոգեկան իրավիճակում գտնվող տղաներին, ըստ կնոջ, չպետք է նորից ծառայության տանեին, մանավանդ երբ նրանց հետ ոչ մի հոգեբան չէր աշխատել։
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Վարդանյանի անձնական իրերը
Личные вещи погибшего военнослужащего Давида Варданяна - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Դավիթ Վարդանյանի անձնական իրերը
Դավիթն, ի դեպ, մինչև ծառայության մեկնելը ցանկանում էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվել` ուզում էր փրկարար դառնալ։ Սակայն այդ տարի չէր անցել և որոշել էր` զորացրվելուց հետո կրկին փորձել ուժերը։ Դավիթենց տանը հավաքվածներն ասում են` նա աշխատասեր էր և գյուղում բոլորի հարգանքն էր վայելում։
Դավիթն ընտանիքի միակ տղան էր, նա իրենից 2 տարով մեծ քույր ունի։
Հավելենք, որ հակառակորդի կրակոցի հետևանքով Դավիթ Վարդանյանի սպանության դեպքով քրգործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։
Լրահոս
0