Երևանում հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի. դեսպան

© Sputnik / Andranik GhazaryanԲոլատ Իմանբաև
Բոլատ Իմանբաև - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Բոլատ Իմանբաև
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանն ու Ղազախստանը պատրաստվում են համատեղ նախագծեր իրականացնել մի շարք ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. 2022 թվականի երկրորդ կեսին Երևանում հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ կկայանա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը։

«Այս պահին դիվանագիտական խողովակներով համաձայնեցվում է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացման օրը»,- ասաց նա:

Իմանբաևի խոսքով՝ նիստի շրջանակում նախատեսվում է մի շարք համատեղ նախագծեր մշակել տնտեսության, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Դիվանագետը հիշեցրեց, որ 2021 թվականին Նուր–Սուլթանում կայացած միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տնտեսության տարբեր ոլորտներում հայ-ղազախական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:
Բացի այդ, Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում հոբելյանական միջոցառումներ, կլոր սեղաններ և փոխայցեր են նախատեսված։
Լրահոս
0