00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երվանդ Ղազանչյանն ու Նովենցը կրկին սիրելի թատրոնում են. բացվեց նրանց համատեղ հուշատախտակը

© SputnikՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայտնի տատիկի և պապիկի հուշատախտակը բացեցին Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի թոռնուհին ու ծոռները՝ Մարիամ Ղազանչյանն ու նրա զավակները։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Հունիսի 2-ին` Երվանդ Ղազանչյանի 85-ամյակի օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում մեծ հանդիսավորությամբ բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։
Բացմանը ներկա էին հայ թատերական և կինոաշխարհի տարբեր սերունդների ճանաչված ռեժիսորներ, դերասաններ, կինոգետներ, արվեստի և մշակույթի անվանի ներկայացուցիչներ, Ղազանչյանի և Նովենցի հարազատներն ու նրանց արվեստի երկրպագուները։
ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն իր ելույթում ասաց, որ հայ թատրոնի թագուհին եղել է Մետաքսյա Սիմոնյանը, իսկ հայ կինոյի թագուհին՝ Գալյա Նովենցը։
Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի որդին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին, ինչպես նաև Երևանի ավագանուն՝ հուշատախտակը տեղադրելու որոշման համար։
Նշենք, որ հայտնի ամուսինների միասնական հուշատախտակի ճարտարապետն է Վարդան Հարությունյանը, իսկ քանդակագործը`Արմենակ Համբարձումյանը. նրանց համատեղ ջանքերով է իրականացվել հուշատախտակի մտահաղացումը։
Բացման բուն արարողությունն իրականացրին Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի թոռնուհին ու ծոռները՝ Մարիամ Ղազանչյանն ու նրա զավակները։
Երվանդ Ղազանչյանի համար Պարոնյան թատրոնը երկրորդ տուն էր: Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է այս թատրոնը, իսկ մահկանացուն կնքեց, երբ դեռ Պարոնյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Լրահոս
0