Ինչո՞ւ են բանակցությունները սառեցվել. Պեսկովը մեղադրում է Ուկրաինային

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ռուսական կողմը հստակ հնչեցրել է իր պահանջները, որոնք քաջ հայտնի են Կիևում
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուս–ուկրաինական բանակցությունները սառեցնելու մեջ մեղադրել է Ուկրաինային` ենթադրելով, որ Կիևը համակարգողների ճնշմամբ է դա անում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն իր տեսակետը հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է Ուկրաինան նախընտրում ոչ թե Ռուսաստանի հետ երկխոսությունը, այլ «մյուս տարբերակը»։

«Ռուսական կողմը հստակ հնչեցրել է իր պահանջները, որոնք քաջ հայտնի են Կիևին։ Եվ հենց Կիևն է հիմա, ըստ էության, սառեցնում այդ բանակցությունները», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ նա խոսել էր նաև Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև շփումների մասին և ասել, որ այս պահին փաստացի երկխոսություն չկա կողմերի միջև։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 99-րդ օրը։
Լրահոս
0