00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կմարի՞ «Դիմադրություն» շարժումը, ինչպես հույս ունի իշխանությունը. քաղտեխնոլոգի դիտարկումը

Կմաշվի արդյո՞ք «Դիմադրության» շարժումը, ինչպես որ հույս ունի իշխանությունը
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է «Դիմադրություն» շարժման, դրա հետագա գործունեության մասին և պատասխանել հարցին` կմարի՞ այն, թե՞ կշարունակի լինել։
«Դիմադրությունը» խիստ ռեբրենդինգի կարիք ունի, որովհետև նկատելի է՝ մարդկանց պայքարելու պատրաստակամությունն ավելի մեծ է, քան դա կարողանում է իրականացնել շարժման ղեկավարությունը։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ընդդիմության «մաշվելու ու շարժման ավարտվելու» մասին լուրերը։
«Շատ լուրջ անելիք կա՝ բովանդակության, կիրառվող տեխնոլոգիաների, կառուցվածքային նոր ստորաբաժանումների կամ ինստիտուցիոնալ նոր տեսքի և այլնի ուղղությամբ։ Ռեբրենդինգը պիտի լիներ դեռ մայիսի 5-ին՝ շարժման 2-րդ փուլի ժամանակ»,- ասաց Բադալյանը։
Միևնույն ժամանակ, Բադալյանը չի կարծում, թե ռեբրենդինգի չանելու դեպքում շարժումը կմարի, որովհետև հասարակության մեջ դժգոհությունը կա և այն շարունակելու է լինել, քանի դեռ դա առաջացնող խնդիրները չեն լուծվել։
«Թիվ մեկ խնդիրն անվտանգության հարցն է, որը լուծված չէ։ Քանի դեռ դրանք լուծված չեն, կգտնվի ինչ-որ քանակությամբ մարդ, որը պատրաստ կլինի գոնե պայքարի այսօրվա ձևերին՝ երթերին ու հանրահավաքներին մասնակցել»,- բացատրեց Բադալյանը։
Մամուլում տարածված լուրերը, թե «Դիմադրությունը» պատրաստվում է ավարտել շարժումը, Բադալյանը համարում է աշխարհում տարածված քաղտեխնոլոգիաներից մեկի՝ ասեկոսեների տարածման օրինակ։ Ըստ նրա՝ պրակտիկայում այսպիսի իրավիճակներում հաճախ մրցակից թիմերը միմյանց մասին փակ ու անուղղակի բամբասանքների ու ասեկոսեների տեսքով տեղեկություններ են տարածում։
Փուչիկներ, ծաղիկներ, փայլող աչուկներ. ընդդիմության այսօրվա ցույցն ու երթը «մանկական» էին
Այսօրվա իրավիճակն էլ, Բադալյանի խոսքով, փաստացի ընտրարշավ է, դրված է ընտրություն՝ գործող իշխանությունների օգտին և նրանց դեմ։ Հետևաբար, այս արշավին էլ բնորոշ է նման տեխնոլոգիաների կիրառումը։
«Սա չի նշանակում, որ շարժման մարելու մասին ասեկոսեները պարտադիր պետք է տարածված լինեն իշխանության կողմից, բայց հավանականությունը միշտ մեծ է, որ դա մրցակից թիմի կողմից է լինում, իսկ այս դեպքում մրցակիցն իշխող քաղաքական թիմն է»,- ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանը, ընդհանրապես, շարժման մարելու մասին բոլոր պնդումները համարում է պարզապես գուշակություններ։ Նրա խոսքով՝ դժվար է այդպիսի ենթադրություն անել այսօր, քանի որ ցանկացած իրավիճակում կարող են տարբեր երևույթներ տեղի ունենալ։ Այն, որ ընդդիմությունն իր բովանդակությունը փոխելու կարիք ունի, պարզ է, որովհետև, ըստ Բադալյանի՝ մայիսի 5-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում զարգացում տեղի չի ունեցել, և դա թեպետ չի վնասել, բայց նաև նպաստ չի բերել շարժմանը։
«Եթե դու զարգացում կամ նկատելի առաջընթաց չունես, դա քեզ համար համարվում է հետընթաց։ Բնականաբար, նման տեմպերով և նման գործողություններով դժվար թե հաջողվի Հայաստանում մոտեցնել իշխանափոխությունը»,- նշեց նա։
Եթե ռեբրենդինգը լինի, կարող է շարժման մասնակիցների թիվն ավելանալ, չնայած առանց դրա էլ հիմնական դժգոհ զանգվածը՝ 5-10 հազար մարդ, կարող է պահպանվել, այլ հարց է՝ որքան ժամանակ։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամ Արեգնազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է լուրերին, թե ընդդիմությունը փակուղու մեջ է, ու նշել, որ նման գնահատականը չափազանցված է. «Խնդիրներ կան, և մենք էլ որոշակի եզրահանգումներ պետք է անենք, փոփոխություններ անենք։ Սակայն տեսնում ենք, որ օր օրի ավելի շատ մարդ է հավաքվում»։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
0