00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրիպտոարժույթի ռիսկերը ՀՀ–ում վերահսկողությունից դուրս են. ԿԲ–ն օրենսդրություն է մշակում

© Photo : provided by Andranik TogramajyanԿրիպտոարժույթի տերմինալ Հայաստանում
Կրիպտոարժույթի տերմինալ Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Կրիպտոարժույթի տերմինալ Հայաստանում
Բաժանորդագրվել
ԿԲ-ն ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է առկա իրավիճակն ու մշակվող օրենսդրությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող առանձին օրենսդրություն չկա, գործող այլ օրենքներն էլ այդ իրավահարաբերություններն ամբողջությամբ չեն կարգավորում։ Արդյունքում` ոլորտի հնարավոր ռիսկերը մնում են վերահսկողությունից դուրս։
ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ այլ երկրներում։
«Աշխարհի մասշտաբով կարգավորման միասնական մոտեցումներ դեռ չկան»,– ասաց նա` միաժամանակ հավելելով, որ խնդիրը մշտապես եղել և մնում է ԿԲ ուշադրության կենտրոնում։
Շահնազարյանը նշեց` քանի որ այս ոլորտում կան ԿԲ–ի իրավասություններին առնչվող խնդիրներ, այդ թվում` փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության, այդ պատճառով ԿԲ–ն` իր իրավասության շրջանակներում աշխատում է այդ ոլորտի կարգավորման մոտեցումներ մշակելու ուղղությամբ։
Կրիպտոարժույթով կատարվող գործարքների հաշվառման, հարկման հնարավոր մեթոդները դեռ նոր են մշակվում, մինչդեռ հայաստանյան շատ փոխանակման կետերում արդեն առաջարկվում են կրիպտոարժույթի փոխանակման` առք ու վաճառքի ծառայություններ։ Թե որքանով են այս գործարքներն օրինական կամ անօրինական, Վիգեն Շահնազարյանը դժվարացավ գնահատել` միաժամանակ կարծիք հայտնելով, որ համապատասխան օրենսդրական կարգավորումների ընդունումից հետո «ամեն ինչ կընկնի իր տեղը»։
«Մենք չենք գնալու ոչ արգելման և ոչ էլ խրախուսման ճանապարհով։ Մենք գնալու ենք կարգավորման ճանապարհով։ Ոլորտում կան ռիսկեր, որոնց պետությունը պետք է արձագանքի, և այդ ռիսկերը պետք է արդյունավետորեն կառավարվեն։ Իհարկե, կարգավորումներում լինելու են թե՛ «կարելիներ», թե՛ «չի կարելիներ»։ Բայց ամեն դեպքում կարգավորումն ուղղված է լինելու այդ ռիսկերի կառավարմանը»,– ասաց նա։
Վիգեն Շահնազարյանի մեկնաբանմամբ` ոլորտի ռիսկայնությունը հիմնականում պայմանավորված է գործարքների անանուն լինելու հանգամանքով։
Հիշեցնենք` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը մայիսի 16-ին ԱԺ–ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, կարծիք էր հայտնել, որ կրիպտոարժույթի ոլորտում Հայաստանը մոխրագույն գոտի է։
«Այս պահին այդ գործունեության հարկումը դեռ անհասկանալի է։ Մենք քննարկում ենք։ Մեր ձեռքին արդեն կարգավորման մեծ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կա,– ասել էր Խաչատրյանը,– չեմ ուզում տպավորություն լինի, թե մենք պետք է բոլորին տեսնենք, իրենց գործարքները նայենք, բոլորին պատժենք։ Ուղղակի պետք է կարգավորել։ Բայց մյուս կողմից էլ տրամադրվածություն չկա կրիպտոանարխիայի մակարդակի երկիր ունենալու»։
ԿԲ նախագահի տեղակալը հայտնել էր, որ օրենսդրական փոփոխությունների մշակման համար ԿԲ մասնագետներն օգտվել են նաև ԵՄ-ում կիրառվող կարգավորումներից։
Հայաստանյան կարգավորումները, նրա խոսքով, շուրջ երկու տարի մշակվել են։ Առաջիկայում դրանք կհանձնվեն թղթին, որից հետո` հանրության ու օրենսդիրների դատին։
Որոշ տվյալներով` Հայաստանում ևս կրիպտոարժույթի առևտուրը վեջին տարիներին մեծ թափ է հավաքել։ Սակայն պաշտոնական տվյալներ չկան, քանի որ օրենսդրությամբ այս գործունեությունը գրանցման ու հարկման ենթակա չէ։
Նշենք, որ աշխարհում կրիպտոարժույթի շրջանառությունը մեծ տարածում է ստացել 2011թ-ից սկսած, երբ դրա փոխարժեքը մի քանի դոլարից այսօր հասել է շուրջ 30 000 դոլարի։ Աշխարհի առաջին կրիպտոարժույթն ընդունված է համարել Bitcoin-ը, իսկ դրա ստեղծողը համարվում է ոմն Սատոսի Նակամոտոն։ Նրա ինքնությունը մինչ օրս բացահայտված չէ։ Մասնագետները չեն բացառում, որ այդ անվան տակ թաքնված է ծրագրավորողների մի ամբողջ խումբ:
Այսօր աշխարհում կրիպտոարժույթների տարբեր տեսակներ են շրջանառվում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր փոխարժեքը, որպես կանոն` Bitcoin-ից ավելի էժան։
Աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին թվային արժույթի փոխարժեքը ևս վերջին ամիսներին նվազել է։ Միայն մայիսի սկզբից այն նվազել է արդեն 20 տոկոսով։ Համաշխարհային փորձագիտական գնահատականներով` չի բացառվում, որ այն կշարունակի նվազել, գուցե նաև գերազանցի մինչ օրս գրանցված ամենամեծ նվազումը` 2021թ-ի մայիսի 35 տոկոսանոցը։
Առաջիկա տարիները բացասական կլինեն կրիպտոարժույթների համար. ինչո՞ւ են դրանց գները նվազում
Լրահոս
0