https://armeniasputnik.am/20220602/mard-el-ir-hvoghy-chkarvoghana-tnorinel-haghtanak-taghamasi-bnakichnern-akcia-en-anum-42719658.html
«Մարդ էլ իր հողը չկարողանա տնօրինե՞լ». «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն ակցիա են անում
«Մարդ էլ իր հողը չկարողանա տնօրինե՞լ». «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն ակցիա են անում
«Հաղթանակ» թաղամասի բնակիչները վստահեցրին, որ անհնազանդության ակցիաներ կանեն, եթե իրենց հողի սեփականության հարցերը չլուծվեն։ 02.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-02T12:18+0400
2022-06-02T12:18+0400
2022-06-02T12:30+0400
հայաստան
հող
բողոքի ակցիա
հհ կառավարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/0a/25698132_0:167:1601:1067_1920x0_80_0_0_37b6c2735560f355fa28b157cb01acbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հաղթանակ» թաղամասի բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են ժառանգություն ստացած իրենց հողերի սեփականաշնորհման գործընթացը չձգձգել։Կառավարությունը 1990-ականներին օգտագործման համար հող է հատկացրել նրանց, բայց հիմա սեփականության վկայականի տրամադրման հետ կապված խնդիրներ են առաջացել, և բնակիչները չեն կարողանում կառուցապատման կամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:Մեկ ուրիշն ավելացրեց, որ ինքն էլ է հողը ժառանգություն ստացել հորից, սակայն ո՛չ փաստաթուղթ են տալիս, որ դա իր սեփականությունն է, ո՛չ էլ գյուղվարկ, որ այդ տարածքում ինչ-ինչ աշխատանքներ անի։Շուռնուխում ու Որոտանում թաղամաս կառուցելու համար լրացուցիչ գումարի կարիք կա«Երևանի քաղաքապետարան ենք դիմել շատ-շատ անգամներ, ու մեզ ասել են` կլուծենք հարցերը։ Իսկ թե երբ է մեր խնդիրը լուծվելու, չգիտենք։ Կառավարության անդամների հետ էլ հանդիպել ենք, կրկին ասել են` կլուծենք, բայց ժամանակն անցնում է»,- ասաց նա։Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ մի օր կարող են ասել, որ այդ հողը տնօրինողն իրենք չեն։Կառավարությունից հայտնեցին, որ հարցը կքննարկվի վարչապետի հսկողությամբ, և 15 օր հետո պատասխան կտան նրանց։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին` եթե իրենց խնդրին լուծում չտրվի, ապա կսկսեն անհնազանդության ցույցեր անել անել, փողոց փակել։ՀՀ–ում կենսաթոշակների անկանխիկ բոնուսների ծրագրին միայն 3 բանկ է միացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/0a/25698132_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9d62ce7d774ac426e92ad3f38e9344e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հող, բողոքի ակցիա, հհ կառավարություն
հայաստան, հող, բողոքի ակցիա, հհ կառավարություն
«Մարդ էլ իր հողը չկարողանա տնօրինե՞լ». «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն ակցիա են անում
12:18 02.06.2022 (Թարմացված է: 12:30 02.06.2022) «Հաղթանակ» թաղամասի բնակիչները վստահեցրին, որ անհնազանդության ակցիաներ կանեն, եթե իրենց հողի սեփականության հարցերը չլուծվեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հաղթանակ» թաղամասի բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են ժառանգություն ստացած իրենց հողերի սեփականաշնորհման գործընթացը չձգձգել։
Կառավարությունը 1990-ականներին օգտագործման համար հող է հատկացրել նրանց, բայց հիմա սեփականության վկայականի տրամադրման հետ կապված խնդիրներ են առաջացել, և բնակիչները չեն կարողանում կառուցապատման կամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:
«Էդ հողերը սեփականաշնորհվեցին անկախության սկզբում, սեփականության ակտ էլ ունենք։ Հայրս ինձ ժառանգություն է տվել այդ հողը, բայց չեմ կարողանում ոչ մի ձևով տնօրինել, քանի որ հիմա ասում են` գյուղնշանակության հող է, ոչ մի թուղթ չեն տալիս մեզ։ Նույնիսկ մեզնից վերջին երկու տարիներին հարկ էլ չեն վերցնում։ Մարդ էլ իր հողը չկարողանա տնօրինե՞լ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ ուրիշն ավելացրեց, որ ինքն էլ է հողը ժառանգություն ստացել հորից, սակայն ո՛չ փաստաթուղթ են տալիս, որ դա իր սեփականությունն է, ո՛չ էլ գյուղվարկ, որ այդ տարածքում ինչ-ինչ աշխատանքներ անի։
«Երևանի քաղաքապետարան ենք դիմել շատ-շատ անգամներ, ու մեզ ասել են` կլուծենք հարցերը։ Իսկ թե երբ է մեր խնդիրը լուծվելու, չգիտենք։ Կառավարության անդամների հետ էլ հանդիպել ենք, կրկին ասել են` կլուծենք, բայց ժամանակն անցնում է»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ մի օր կարող են ասել, որ այդ հողը տնօրինողն իրենք չեն։
Կառավարությունից հայտնեցին, որ հարցը կքննարկվի վարչապետի հսկողությամբ, և 15 օր հետո պատասխան կտան նրանց։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին` եթե իրենց խնդրին լուծում չտրվի, ապա կսկսեն անհնազանդության ցույցեր անել անել, փողոց փակել։