00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թեև հայկական կողմն ասում է, որ միջանցք չի լինելու, բայց Իրանը դեռ անհանգստացած է. իրանագետ

Միսակյան. Թեև հայկական կողմն ասում է, որ միջանցք չի լինելու, բայց Իրանում դեռ անհանգստացած են
Բաժանորդագրվել
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցին։
Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև հեռախոսազրույցի առիթը բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումն էր, քանի որ բանակցություններից հետո հայական ու ադրբեջանական կողմերից հնչեցին մի քանի հայտարարություններ, որոնք կարևորություն էին ներկայացնում նաև Իրանի համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Հաշվի առնելով հատկապես «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Ալիևի կրկնվող հայտարարությունները, պետք է ասել, որ Փաշինյան–Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության խնդիրն ու տարածաշրջանային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու, տարածքային ամբողջականության սկզբունքը փոխադարձաբար հարգելու անհրաժեշտությունը»,– ասաց իրանագետը։
Միսակյանի խոսքով` իրանական կողմն իր ուղերձներն է հղում` ձգտելով ոչ միայն հետ չմնալ տարածաշրջանային գործընթացներից, այլև առաջ տանել իր հայեցակարգը տարածաշրջանային համագործակցության ու անվտանգային հարցերի շուրջ։
Ըստ նրա` իրանցիների անհանգստությունը կապված է Սյունիքի հետ, որպեսզի խոչընդոտներ չլինեն հայ–իրանական ցամաքային սահմանին, ու թեև հայկական կողմը հայտարարում է, որ չի լինելու նման միջանցք, այդուհանդերձ իրանական ԶԼՄ–ներում հայտնվում են տեսահոլովակներ շինարարությունների վերաբերյալ, որոնք մեծացնում են անհանգստությունը։
«Բացի դրանից, Անդրկովկասում, հատկապես Ադրբեջանի տարածքում, արդեն ակնհայտ է Թուրքիայի ազդեցության աճը, ինչն ակնհայտորեն չի բխում Իրանի շահերից, որովհետև պաշտոնական Թեհրանը դեմ է որևէ փոփոխության, հետևաբար ելնելով իր արտաքին քաղաքականության սկզբունքներից` չի հանդուրժի ցանկացած խախտում, առավել ևս, որ հարևան երկրում կան մտավախություններ առ այն, որ թուրք–ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունն ու Ալիևի կոշտ հռետորաբանությունը հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում կարող են նորից հանգեցնել որոշակի բախումների»,– նշեց Միսակյանը։
Նրա կարծիքով`ստեղծված իրավիճակում Իրանը փորձում է ներգրավվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչի վառ օրինակներից մեկը «3+3» հարթակին միանալն էր։ Ըստ նրա` Իրանն ունի տարածաշրջանում լուծելու բազմաթիվ խնդիրներ` ելնելով և՛ իր անվտանգային շահերից, և՛ Թուրքիայի հետ մրցակցությունից, ինչը չի սահմանափակվում միայն Կովկասով։
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղեկություններ է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ և խոսել իր տպավորությունների մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Լրահոս
0