Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը բավարարվեց փոքր արծաթե մեդալով

© Sputnik / Григорий СысоевԱնդրանիկ Կարապետյան
Անդրանիկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2022
Անդրանիկ Կարապետյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Մանուկյանը զրո ստացավ հրում վարժությունում և լքեց պայքարը:
ԵՐՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը մրցահարթակ դուրս եկած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հայաստանի հավաքականի անդամը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Մանուկյանի առաջին մասնակցությունը ԵԱ-ում անհաջող ստացվեց. նա զրո ստացավ հրում վարժությունում և լքեց պայքարը:
Կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար այսօր կպայքարի Տաթև Հակոբյանը (ժամը 22:00)։
Հիշեցնենք, որ երեկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ քաշային կարգում) երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Հունիսի 3-ին մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ից:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 29-ին մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 13 մարզիկ (10 տղամարդ, 3 կին)։
Լրահոս
0