Այս պահին զբաղվածության ծրագրերը հիմնականում կասեցվել են. Մկրտչյանը հայտնեց պատճառը

© SputnikՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախարարի խոսքով` զբաղվածության գրեթե բոլոր պետական ծրագրերը խնդիրներ են ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Զբաղվածության ծրագրերը այս պահին հիմնականում կասեցվել են։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Պետք է ազնիվ գտնվեմ և ասեմ, որ զբաղվածության գրեթե բոլոր ծրագրերը խնդիրներ են ունեցել. ցածր կատարողականը պայմանավորված է 2021-ին ոլորտում կադրային և կառուցվածքային փոփոխություններով։ Զբաղվածության ծրագրերի իրականացումը սկսվել է 2021-ի երկրորդ կիսամյակում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով` հաշվի առնելով մի շարք խնդիրներ (օրինակ` ցածր ներառականությունը), զբաղվածության ծրագրերը հիմնականում կասեցվել են, և հիմա քննարկում են մասսայական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։
Մկրտչյանը նշեց նաև, որ միասնական սոցիալական ծառայության կենտրոնների միջնորդությամբ նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 117 անձ, իսկ զբաղվածության պետական կարգավորման ծրագրում ընդգրկվել է 3 486 շահառու։
Զբաղվածության պետական ծրագրեր են իրականացվել նաև Արցախից տեղահանվածների համար (վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում և աշխատանքային փորձի ձեռքբերում), որոնցում ընդգրկվել է 473 անձ։ Մկրտչյանը հայտնեց` արցախցիների համար նախատեսված այդ 2 ծրագրերը շարունակվում են։
Նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարի 10 000-ով նվազել է. նախարար
Լրահոս
0