00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի հարցն ու Տեր-Պետրոսյանի հրաժարականը. Խաչատուրովը պատմեց` ինչ է եղել 24 տարի առաջ

© Sputnik / Aram NersesyanՅուրի Խաչատուրով
Յուրի Խաչատուրով - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Բաժանորդագրվել
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր ելույթում պատմեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին մի դրվագ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն այսօր ելույթով հանդես եկավ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում։
«Ես մի փոքր հոռետեսություն նկատեցի հանրահավաքի մասնակիցների մոտ։ Իզո՛ւր։ Հոռետեսությունը պետք է վանել. այն չպիտի լինի։ Մենք մեծ գործ ենք անում, իսկ մեծ գործը շտապողականություն չի սիրում, սիրում է, երբ հանգիստ, ամեն օր, քիչ-քիչ, քարը քարի վրա դնելով ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ վե՛րջ` հաղթանակ։ Հաղթանակն անպայման կլինի, ուղղակի պետք է լցվել համբերությամբ»,- ասաց Խաչատուրովը։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան որպես օրինակ պատմեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին մի դրվագ։

«1998թ-ն էր, Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարարն էր։ Նա հրավիրեց կոլեգիայի նիստ, մենք նախարարի հետ 6 հոգի էինք։ Նա մեզ մի հարց տվեց՝ դուք համաձա՞յն եք, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ո՞վ է կողմ, ձե՛ռք բարձրացրեք։ 6 հոգուց ոչ ոք ձեռք չբարձրացրեց։ Նա տվեց երկրորդ հարցը՝ ո՞վ է կողմ որ Արցախն անկախ լինի։ Բոլոր 6 հոգիս ձեռք բարձրացրեցինք։ Դրանից հետո նա ասաց՝ հիմա ես գիտեմ` ինչ անել։ 25 ժամ անց նախագահը հրաժարական տվեց»,- պատմեց Խաչատուրովը։

Նա հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո շատերն էին ասում, որ պատերազմ է լինելու։
«Հիմա էլ են ասում։ Մենք պատերազմ չենք ուզում, մենք ուզում ենք, որ մեզ հարգեն»,- ասաց նա։
Խաչատուրովը հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանի տված հարցն այսօր ընդդիմությունն ուղղում է ներկայիս կառավարության անդամներին, ու նրանցից ոչ ոք հարցին ուղիղ պատասխան չի տալիս։

«Ես հասկանում եմ, որ դուք չենք կարող այնպես անել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, բայց գոնե ասեք, որ չեք ուզում, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի։ Դու հայ չե՞ք, ո՞վ եք դուք»,- ասաց Խաչատուրովը։

Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Իմ դիրքորոշումը գրված է կառավարության ծրագրում. ԱԻ նախարարը` Արցախի մասին
Այդ հարցով ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։
Այսօր 16։00-ին նախանշված ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց 4 ժամով` քվորում չլինելու պատճառով։ Եթե 4 ժամ անց նույնպես քվորում չապահովվի, նիստը կհայտարարվի չկայացած։
Լրահոս
0