00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը Հայաստանի հետ բանակցում է ճանաչման հարցով, բայց առաջընթաց չկա. Բեգլարյան

© Photo : Artsakh GovernmentԱրտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության պետական նախարարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերի է պատասխանել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսիSputnik. Մեր իշխանությունը բանակցում է Երևանի հետ՝ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու հարցով, սակայն առաջընթաց դեռ չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Հայաստանի հետ բանակցություններ են տարվում, հանդիպումներ անցկացվում ԼՂ անկախությունը ճանաչելու հարցի շուրջ, սակայն ներկա պահին հարցի շուրջ դեռ առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` կարելի է պնդել, որ ՀՀ-ն փաստացի ճանաչել է Արցախը, քանի որ հանրապետությունների միջև հորիզոնական կապ է պահպանվում` «հավասարը հավասարի հետ»։
Բեգլարյանը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները շարունակելու են աշխարհում իրենց անկախության ճանաչմանն ուղղված ջանքերը, որից հետո հնարավոր կլինի դիտարկել ՀՀ կազմում ընդգրկվելու հարցը։
Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այսօր «իրեն ուժեղ է զգում», բացի այդ, նրան ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, և այդ պատճառով ԼՂՀ իշխանությունները պետք է ուղիներ փնտրեն «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծելու սեփական խնդիրները, հետագայում՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ճանապարհով»։ Իսկ դրա համար, ավելացրել է Բեգլարյանը, Ադրբեջանը պետք է «պատրաստ լինի խաղաղության»։
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա, ըստ նրա, տեսանելի ապագայում դրան հասնել հնարավոր չէ՝ ԼՂՀ և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումներում առկա լուրջ տարաձայնությունների պատճառով։

«Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում լուրջ հակասություններ կան. դրանք տրամագծորեն հակառակ են։ Գլխավոր տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «հեղինակության, ամբիցիաների» հարց է, իսկ Արցախի բնակիչների համար` «կյանքի ու մահվան, սեփական գոյության և պատմական արդարության»»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0