00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դժգոհ չեմ արդյունքներից, բայց կարող էինք հասնել ավելիին». Կարեն Աղամալյան

© Ani Mejlumyan, Hasmik GrigoryanԿարեն Աղամալյան
Կարեն Աղամալյան - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Կարեն Աղամալյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը վաստակեց մեկ ոսկե, երկու արժաթե և մեկ բրոնզե մեդալ։ Նարեկ Մանասյանի մենամարտը սպասարկած մրցավարները որակազրկվել են։
Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մեր ընտրանին կարող էր հասնել ավելիին։
-Պարո՛ն Աղամալյան, մրցումների ավարտից հետո ամփոփելով առաջնությունը, ի՞նչ կասեք մեր տղաների ելույթների մասին։
-Նախ ասեմ, որ մեր հավաքականը շատ լավ էր պատրաստվել։ Ուսումնամարզական հավաքաների, ընդհանուր մարզումների միջոցով մեր հավաքականը մասնավորապես ֆունկցիոնալ հիանալի պատրաստվածություն ուներ։ Եվրոպայի առաջնությունում, կհամարձակվեմ ասել, որ մեր բռնցքամարտիկներից ոչ մեկը իր մրցակցին չի զիջել, ու առաջին հերթին՝ ֆիզիկական պատրաստականությամբ։ Հավաքականի 13 բռնցքամարտիկներն էլ իրենց քաշային կարգում մրցունակ էին։ Այս ամենը ու նաև մեր տղաների փորձն ու վարպետությունը հաշվի առնելով՝ ես սպասում էի վեց մեդալ, որոնցից երկուսը՝ ոսկի։ Չեմ կարող ասել, որ դժգոհ եմ տղաների ելույթներից, բայց համոզված եմ, որ ավելիին կարող էինք հասնել։
-Քառորդ եզրափակիչում մենք ունեինք ինը բռնցքամարտիկ, բայց կիսաեզրափակիչ հասան չորսը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնցքամարտը սուբյեկտիվ մարզաձև է, ու շատ բան կախված է նաև մրցավարներից, կարո՞ղ ենք ասել, որ դա խանգարող հանգամանք եղավ մեր բռնցքամարտիկների համար։
-Մրցավարական վրիպումներ իրոք եղան։ Նարեկ Մանասյանի մենամարտը 92 կգ քաշային կարգում պարզապես անարդարացի ելք ունեցավ։ Մեր մարզիկը հաղթել էր հաստատ, ընդ որում, մրցակիցը նկատողություն էլ ուներ։ Ես միշտ աշխատում եմ զերծ մնալ մրցավարներին գնահատելուց, բայց այս մենամարտում աբսուրդային որոշում կայացրին (Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մենամարտեց Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ։ Մրցավարները հաղթանակը շնորհեցին Իսպանիայի թիմի անդամին -խմբ.)։ Վիճելի էր նաև Դավիթ Չալոյանի մենամարտն ընդհատելը։ Այդ դեպքում, իհարկե, փաստ չէ, որ Դավիթը կհաղթեր, բայց մենամարտը դադարեցնելը անարդարացի որոշում էր։ Արթուր Բազեյանի մասնակցությամբ եզրափակիչ մենամարտն էլ մեր բռնցքամարտիկը չէր պարտվել։ Հաղթել էր երկու ռաունդներով, բայց անհասկանալի հիմքերով հաղթանակը շնորհեցին մրցակցին։ Գուրգեն Մադոյանի, Արթուր Հովհաննիսյանի մենամարտերից հետո էլ մենք կարծում էինք, որ հաղթել ենք, բայց նորից այլ որոշում ներկայացվեց։
-2021 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, երբ Հովհաննես Բաչկովին քառորդ եզրափակիչում պարտություն գրանցեցին, մեր ֆեդերացիան բողոքարկեց որոշումը, ու այն բավարարվեց։ Հայ բռնցքամարտիկը ստացավ բրոնզե մեդալ։ Իսկ այս առաջնությունում բողոքարկման ի՞նչ տարբերակ կար։
-Երկու ամիս առաջ, երբ մենք մասնակցում էինք մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությանը, այնտեղ տեղեկացանք, որ բողոքարկման տարբերակ չի լինելու և ոչ մի արդյունք չի վերանայվելու։ Այդ պատճառով էլ Երևանում ոչ մի արդյունք չվերանայվեց։ Կարծում եմ, որ առաջիկայում կվերանայեն կանոնակարգը ու կվերադառնան բողոքարկումները ընդունելուն ու արդյունքները վերանայելուն։ Բայց Նարեկ Մանասյանի մենամարտը սպասարկած մրցավարները որակազրկվել են։ Արդեն հասկանալի է, թե ինչու։
-Իսկ ինչպե՞ս կարելի է նման սխալներից զերծ մնալ։
-Առաջիկայում բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիան ժողով է գումարելու, ու այդտեղ էլ քննարկվելու է այդ հարցը։ Մի պահ ուզում էին սուսերամարտի մրցումների նման բռնցքամարտիկների սաղավարտների վրա էլ ազդանշան դնեին, որը հարված բաց թողնելու դեպքում արձանագրեր։ Բայց հետո հրաժարվեցին։ Իմ կարծիքով, մրցավարը պետք է պրոֆեսիոնալ լինի։ Մարդկանց հետ սեմինարներ են անցկացնում, տեսականը սովորեցնում, բայց դա գործնական մենամարտերի ժամանակ դա այնքան էլ օգուտ չի բերում։
-Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը առաջնության ավարտից հետո նշեց որ առաջիկայում ավելի լավ արդյունքների ենք հասնելու։ Նման վստահությունը ձեզ օգնու՞մ է։
-Իհարկե։ Ֆեդերացիայի նախագահի աշխատանքը շատ ծավալուն և դժվար է։ Բայց մենք ոչ մի խնդիր չունենք, ու ես դրա համար շնորհակալ եմ։ Ինչ վերաբերում է մեր առաջատարին՝ Հովհաննես Բաչկովին, ապա նա իր փորձով ու վարպետությամբ գերազանցեց ոչ միայն իր քաշային մրցակիցներին, այլ նաև մի գլուխ բարձր էր բոլորից։
-Քանի որ արդեն ունենք մարտունակ թիմ և մարտունակ բռնցքամարտիկներ բոլոր քաշային կարգերում, ի՞նչ սպասել առաջիկայում։
-Առջևում տարբեր կարգի մրցումներ կան, բայց մենք, ամենայն հավանականությամբ, չենք մասնակցի համաշխարհային ուսանողական խաղերին, որոնք կայանալու են Թուրքիայում, առայժմ չի հաստատվել բանակայինների աշխարհի առաջնության ժամանակացույցը։ Հավաքականն ու մեր երկրորդ համարի բռնցքամարտիկները մինչև տարեվերջ միջազգային մրցաշարերի կմասնակցեն, բացի այդ, ես կխնդրեմ, որ Հայաստանում էլ մրցաշար անցկացվի։ Իսկ 2023 թվականի սկզբից արդեն սկսվում են «Փարիզ-2024»-ի վարկանիշային մրցումները, և մենք պետք է ներկայանանք այդ մրցումներին կազմ ու պատրաստ։
Փարիզի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումներն անցկացվելու են յոթ քաշային կարգերում՝ 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ և գերծանր քաշային կարգերում։ Ստացվում է, որ մեր հավաքականի ներկայիս 13 բռնցքամարտիկներց ոչ բոլորը կարող են հանդես գալ Փարիզում, բայց բոլոր քաշային կարգերում էլ մենք ունենք բարձրակարգ մարզիկներ։
Լրահոս
0