00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ ցուցակում հայտնված անձանց անունները

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԵվրամիության գագաթնաժողովը Բրյուսելում
Եվրամիության գագաթնաժողովը Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Եվրամիության գագաթնաժողովը Բրյուսելում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատժամիջոցների վեցերորդ փաթեթը հրապարակվել է պաշտոնական ամսագրում: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի անունը ցուցակում չկա, թեև Պատրիարք Կիրիլին ուզում էին ներառել:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի -Sputnik. Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել «Յանդեքսի» համահիմնադիր Արկադի Վոլոժի (նա արդեն որոշել է հեռանալ «Յանդեքսի» բոլոր պաշտոններից - խմբ), «Ռոսկոմնադզորի» ղեկավար Անդրեյ Լիպովի, «Անկախ նավթագազային ընկերության» սեփականատեր Էդուարդ Խույդանատովի ու գործարար Եվգենի Պրիգոժինի որդու՝ Պավելի դեմ։

ԵՄ խորհրդի հայտարարությունից բխում է, որ Եվրամիության պատժամիջոցների նոր ցուցակում ավելացվել են 65 ֆիզիկական անձինք ու 18 կազմակերպություններ։ Դրա մեջ են հայտնվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան, որդին՝ Նիկոլայը, ու դուստրը՝ Ելիզավետան։ Պատժամիջոցների տակ են նույնիսկ ՌԻԱ Նովոստիի սյունակագիրներ Պյոտր Ակոպովը, Վիկտորյա Նիկիֆորովան ու Տիմոֆեյ Սերգեյցևը։

Բրյուսելն իր որոշումը բացատրում է երկրի ղեկավարության կամ զինված ուժերի հետ նրանց ուղղակի կամ անուղղակի կապերով։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անունը չի ընդգրկվել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մեջ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ-ի սև ցուցակում պատրիարք Կիրիլի բացակայությունը որակել է փոխզիջումների վրա հիմնված արտաքին քաղաքականության դրսևորում:
Անհատական պատժամիջոցները Ռուսաստանի քաղաքացիների դեմ, որոնց ԵՄ-ում մասնակից են համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարմանը», ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից:
Այսպիսով, Ուկրաինայի իրադրության հետ կապված պատժամիջոցներն այժմ տարածվում են 1 158 ֆիզիկական անձանց և 98 կազմակերպությունների վրա:
Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ, որն օգտագործվում է պետական պարտքի գծով գործողություններում:
ԵՄ-ի սև ցուցակում են հայտնվել նաև «Օբորոնէներգո», «Վոենտելեկոմ», «Վոենտորգ», «Կամազ», «Տատնեֆտ-Նեֆտեխիմ», «Ռեմդիզել», ՈւԱԶ ԲԸ-ները:
Ղազախստանը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չի միանում. դեսպան
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 100-րդ օրը։
Լրահոս
0