00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խախտումների բազմաթիվ դեպքեր ՀՀ–ում. ինչպես կարելի է լուծել գանձագողության խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsՀնագիտական պեղումներ
Հնագիտական պեղումներ  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Հնագիտական պեղումներ
Բաժանորդագրվել
Պաշտոնյանները կարծում են, որ հուշարձանների պահպանման գործում պետք է ներգրավված լինի տեղի բնակչությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում պատմամշակութային արգելոց-թանգարանների, հուշարձանների տարածքներում ամենամեծ խնդիրը գանձագողությունն է: Այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Նրա խոսքով՝ մեծ վնաս է հասցվում հնագիտական հուշարձաններին: Այդպիսի դեպքեր արձանագրվում են պատմական մայրաքաղաքների դամբարանադաշտերի տարածքներում, հնագիտական վայրերում:
Վանյանը հիշեցրեց, որ, օրինակ, Արտաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում պահապանները տեղում ֆիքսել են գանձագողության երեք դեպք, կան հարուցված քրեական գործեր:
«Փորձում ենք եղած ռեսուրսներով հնարավորինս կանխել գանձագողության դեպքերը: Հիմա փորձում ենք օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարել: Օրենքում գանձագողության հետ կապված բաց հատվածներ կան, և հիմա համապատասխան օրինագիծ ենք մշակում դրանք լրացնելու, պայքարի ուժեղ գործիքակազմ ունենալու համար»,- ասաց Վանյանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ շեշտը պետք է դնել կանխարգելիչ միջոցառումների վրա, որոնց կարևոր բաղադրիչներից է համայնքային հուշարձանապահպանությունը։ Դա ենթադրում է, որ համայնքը, տեղի բնակչությունը պետք է ներգրավված ու իրազեկված լինի:
«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ հուշարձանի պահպանությունն իր պարտքն է, միայն նախարարության կամ ՊՈԱԿ-ի ռեսուրսներով հնարավոր չէ»,-ասաց Հովհաննիսյանը:
Ովքե՞ր են ՀՀ-ում «հարձակվում» Հիսուս Քրիստոսի վրա. վանդալիզմի դեպքերի հետքերով
Չնայած սակավ ռեսուրսներին՝ ՊՈԱԿ-ը նախատեսում է խստացնել վերահսկողությունը, մասնավորապես, արգելոց-թանգարաններում ավելացնել տեսախցիկների թիվը:
Նշենք, որ հուշարձաններին հասցված վնասները գնահատվում են փորձագիտական եզրակացությունների հիման վրա:
Իրավախախտները տուգանքների են ենթարկվում և, եթե հնարավոր է, պարտավորեցվում են վերականգնել նաև հուշարձանի նախկին տեսքը:
Վանյանի խոսքով` Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում խախտումների բազմաթիվ դեպքեր կան:

«Օրինակ` հուշարձան-շենքի վրա նոր հարկ էին փորձում կառուցել, մենք շինարարության ընթացքում կասեցրինք: Փորձում են երեսպատման քարերը փոփոխել: Ինչպես տեսնում ենք, խախտումները շատ են, տուգանքները՝ նույնպես, նույնիսկ կրկնակի տուգանքի դեպքեր ունենք, ավելին՝ կան հարուցված քրեական գործեր»,- հավելեց Վանյանը:

Բանախոսները տեղեկացրին, որ 2021 թվականին հուշարձանների տարածքում արձանագրվել է իրավախախտման 131 դեպք՝ որոնց թվում գանձագողության, հուշարձանների պատերի վրա երկաթյա գործիքներով փորագրելու, պատերի վրա ներկելու և այլն:
2022 թվականին արդեն 18 նման դեպք է գրանցվել: Հովհաննիսյանի խոսքով` դեպքերի թվի աճ չի նկատվում, սակայն եղածն էլ մտահոգիչ է՝ հաշվի առնելով պատմական հուշարձաններին հասցված վնասը:
Լրահոս
0