Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա, կքննարկի Ուկրաինայի իրավիճակն ու Ղարաբաղի թեման

© AFP 2022 / HANDOUTՍերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն
Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Լավրովի այցի օրակարգում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր են ընդգրկվել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցելու։ Քննարկվելու է երկկողմ գործակցության խորացման հարցը։ Անշուշտ, խոսքը վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը` Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պայմաններում»,- այսօրվա ճեպազրույցում ասել է նա։
Փաշինյանը Կոպիրկինի հետ խոսել է ԼՂ կարգավորման գործում Մինսկի խմբի ձևաչափի մասին
Զախարովան հավելել է, որ կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, առաջին հերթին կանդրադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակին, կխոսեն նաև սիրիական, լիբիական և ղարաբաղյան կարգավորման, Բալկանների, Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի իրադրության մասին:
Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Երևան
Լրահոս
0