00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդկանց վարձատրել է պետք. ՀՀ–ում արգելոց-թանգարանների մուտքավճարները կթանկանան

© Sputnik / Asatur YesayantsԳառնո տաճար
Գառնո տաճար - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Գառնո տաճար
Բաժանորդագրվել
Մասնագետները շեշտում են, այդ գումարները հիմնականում ուղղվում են հենց արգելոցի պահպանությանը, տարածքների բարեկարգմանը:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանում սպասվում է պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքավճարների փոփոխություն: Լրագրողների հետ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` մուտքավճարների վերանայման նախնական ժամկետ է դիտարկվում 2023 թվականը:
«Երբ կարգավիճակը հուշարձանից փոխվում է արգելոցի, այնտեղ մաքրությունը, պահպանության ապահովումը պատշաճ իրականացնելու համար ավելանում են նոր աշխատատեղեր: Արտաբյուջե պետք է ունենանք, որ կարողանանք պատշաճ ապահովել մաքրությունը, տարածքի բարեկարգումը»,- ասաց Հովհաննիսյանը:
Իր հերթին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշեց, որ ՊՈԱԿ-ին պետական ֆինանսավորումը տրվում է որոշակի հաստիքների չափով:
Օրինակ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամեն մարզում ունի 15-20 աշխատող, որոնք իրականացնում են շրջայցեր, մոնիթորինգ և այլ աշխատանքներ:
Պատասխանատուները նշում են, որ նախ եղած ռեսուրսը քիչ է և չի բավականացնում աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար, դրանից բացի, աշխատողների վարձատրությունն է բավական ցածր:
«Գումարը գեներացվում է նաև արտաբյուջեից, դա էլ իր հերթին գեներացվում է արգելոց-թանգարանների տոմսերից, այնտեղ իրականացվող միջոցառումներից, նկարահանումներից: Բյուջեի հիմնական մասն ապահովում են Գառնին, Զվարթնոցը, Ամբերդը, այլ հուշարձաններ, որոնք տարիների ընթացքում անցել են տոմսային համակարգի: Եթե մենք ուզում ենք ունենալ մասնագիտորեն լավ պատրաստված հուշարձանի պահապան, որը պահակի դեր չխաղա, հետևաբար պետք է վերանայենք ֆինանսավորումը: Ես չեմ ուզում նվիրյալ աշխատողների որակները ցածրացնել, բայց նրանց վարձատրել է պետք: Դրանից բացի, բարեկարգման, վերականգման աշխատանքներ է անհրաժեշտ իրականացնել»,- ասաց նա:
Խախտումների բազմաթիվ դեպքեր ՀՀ–ում. ինչպես կարելի է լուծել գանձագողության խնդիրը
Օրերս տեղեկություն հրապարակվեց, ըստ որի, «Քարահունջ» բնակատեղի պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կլինի վճարովի, որը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց:
Անդրադառնալով մուտքի վճարի սահմանմանը՝ Հովհաննիսյանը նշեց, որ չնայած որոշումը շատ քննադատվեց, սակայն պետք է հասկանալ, որ այդ գումարները հիմնականում ուղղվում են հենց պահպանությանը, տարածքների բարեկարգմանը:
Լրահոս
0