00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն պատրաստ է իր նավահանգիստներով ուկրաինական հացահատիկը դուրս բերել. Պուտին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում Պուտինը մեկնաբանել է ուկրաինական հացահատիկի հետ կապված իրավիճակն ու ելքեր առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ապահովել ուկրաինական հացահատիկի անարգել արտահանումն իր վերահսկողության տակ գտնվող նավահանգիստներով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք կապահովենք դեպի նավահանգիստներ անցումների անվտանգությունը, կապահովենք օտարերկրյա նավերի մուտքն ու շարժումն Ազովի ու Սև ծովով ցանկացած ուղղությամբ», - ասել է նա:
ՌԴ ղեկավարը բլեֆ է անվանել հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան «թույլ չի տալիս» արտահանել ուկրաինական հացահատիկն ու ընդգծել է, որ Ռուսաստանը «ոչ մի պայման» չի առաջադրել:
Ռուսաստանի առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «շատ նավեր են փակված մնացել ուկրաինական նավահանգիստներում»: Նրա խոսքով` դրանք տասնյակների են հասնում։
«Նրանց պարզապես պահում են այնտեղ, ի դեպ, անձնակազմերն այնտեղ մինչև հիմա որպես պատանդ են», - նշել է նա:
Պուտինը նաև հայտարարել է, որ գոյություն ունեն այդ հացահատիկի արտահանման մի քանի եղանակներ. ականազերծումից հետո Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող նավահանգիստների միջոցով, Բերդյանսկով և Մարիուպոլով, Դանուբով և Ռումինիայով, Հունգարիայով և Լեհաստանով, իսկ ամենապարզը՝ Բելառուսի տարածքով։ Բայց դրա համար հարկավոր է հանել Մինսկի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Պատժամիջոցները հարվածում են ՌԴ պաշտպանական արտադրությանը. Հայաստանի համար զենք կգտնվի՞
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ պարենի համաշխարհային շուկայում իրավիճակը սկսել է վատանալ դեռ Ուկրաինայում հատուկ գործողությունից շատ առաջ՝ համաճարակի ժամանակ:
«Մենք այժմ տեսնում ենք պարենի համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձությունների, այդ շուկայում Ռուսաստանի վրա առաջացած խնդիրների պատասխանատվությունը բարդելու փորձեր», - ասել է Ռուսաստանի նախագահը ։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ծովից ոչ մի հարձակում չի ձեռնարկի Ուկրաինայի նավահանգիստները ականազերծելիս:
«Մենք չենք ականապատել նավահանգստը, այլ Ուկրաինան։ Բազմիցս ասել եմ մեր բոլոր գործընկերներին. թող նրանք էլ ականազերծեն, և, խնդրեմ, թող հացահատիկով նավերը դուրս գան նավահանգիստներից», - ասել է Պուտինը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցորենի արտահանումը հասցնել 50 մլն տոննայի: Ընթացիկ գյուղատնտեսական տարում՝ 2021-2022 թվականներին, ՌԴ-ն 37 միլիոն տոննա է արտահանում։
«Աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 800 մլն տոննա ցորեն։ Մեզ ասում են, որ Ուկրաինան պատրաստ է 20 մլն տոննա արտահանել։ Դա ընդամենը 2,5% է։ Սակայն աշխարհում սննդամթերքի ընդհանուր ծավալում ցորենը ընդամենը 20% է կազմում, ուկրաինական ցորենը ընդամենը դրա 0,5%-ն է։ Դա ոչինչ է», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Եվրամիությունն այսօր ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6–րդ փաթեթը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 100-րդ օրը։
Լրահոս
0