Վստահեցրել են, որ Թեղուտը 1 ամսվա ընթացքում կսկսի աշխատել. Սանոսյանը` խնդիրների մասին

© Sputnik / Aram NersesyanԹեղուտի հանքավայր
Թեղուտի հանքավայր - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Թեղուտի հանքավայր
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գնել Սանոսյանը հայտնեց` ընկերության ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Եթե ամեն ինչ գրաֆիկով գնա, ապա Թեղուտի հանքն առաջիկայում կսկսի աշխատել։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Թեղուտը որոշակի խնդիրներ ուներ` հիմնականում հումքի արտահանման հետ կապված։ Ինչպես նաև որոշակի վերազինման, կահավորման աշխատանքներով պայմանավորված` հանքը դադարեցրել էր գործունեությունը։ Սակայն աշխատակիցներն օրենքով սահմանված ձևով վարձատրվում են»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` ընկերության ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել` հաշվի առնելով մտահոգությունները։ Հանքի ներկայացուցիչները վստահեցրել են, որ խտանյութի արտահանման հետ կապված խնդիրները կարծես կարգավորել են, հունիսի 10-ից հետո կսկսեն արտահանել։ Սա էլ, ըստ Սանոսյանի, կբերի նրան, որ 1 ամսվա ընթացքում հանքը կսկսի աշխատել։
Հիշեցնենք` «Թեղուտ» ՓԲԸ–ն հայտնել էր, որ մարտի 14-ից դադարեցնում է Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը: Ըստ ընկերության` պատճառը մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներն են։ Ընկերության աշխատակիցներն էլ հայտնել էին, որ Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր կա։
Զանգեզուրի կոմբինատը ՀՀ ամենախոշոր հարկատուն է. «Գազպրոմ Արմենիան» զիջել է դիրքերը
Լրահոս
0