00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1։0. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իռլանդիայի թիմին

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ իրավունք է վաստակել հանդես գալու Ազգերի լիգայի B լիգայի մրցումներում։ Այստեղ մեր ընտրանուն անհամեմատ ուժեղ մրցակիցներն են բաժին հասել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ազգերի լիգայի B լիգայի առաջին խաղում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։

Հանդիպումը շատ համարձակ սկսեցին հյուրերը, բայց մեր հավաքականը պատասխանեց Տիգրան Բարսեղյանի և Էդուարդ Սպերցյանի հարվածներով, որոնք իրենց մեջ բավական մեծ վտանգ էին պարունակում։

Առաջին խաղակեսում իռլանդացիները որոշակի ճնշում էին գործադրում մեր կիսադաշտում, ու մեր հավաքականը հաճախակի սխալվում էր պաշտպանությունից դուրս գալիս։
Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Դրվագներից մեկում մեր թիմին անխուսափելի գոլից փրկեց Հովհաննես Հաբարձումյանը։ Իռլանդիայի առավելությունը աստիճանաբար ընդգծվեց։ Բայց մինչև ընդմիջում հաշիվը մնաց անփոփոխ՝ 0։0։

Երկրորդ խաղակեսը մերոնք անհամեմատ ակտիվ սկսեցին ու նույնիսկ գրավեցին Իռլանդիայի դարպասը։ Սակայն գեղեցիկ գրոհը արդյունավետ չէր մրցավարների տեսանկյունից. Հովհաննես Համբարձումյանը խաղից դուրս վիճակում էր եղել։

Հայաստանի հավաքականը շատ լավ պաշտպանվում էր։ Ճիշտ է` հարձակվելիս ինչ– որ բան մեր տղաների գործողություններում պակասում էր, այդ պատճառով էլ գրոհներն արդյունավետ ավարտ չէին ունենում։
Բայց մեր ֆուտբոլիստները (ու մասնավորապես Էդուարդ Սպերցյանը) հիանալի հետևություն էին արել. եթե չի հաջողվում տուգանային հրապարակում ինչ-որ բան անել, ուրեմն պետք է անել հեռու տարածությունից։
«Կրասնոդարի» կիսապաշտպանի «կրակոցը» մոտ 25 մետրից անկասելի էր, և Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։ Խաղի ավարտին մնում էր 15 րոպե, և սա արդեն անակնկալ էր, ու առաջին հերթին` իռլանդացիների համար։
Դրանից հետո մեր թիմը պաշտպանվեց գրագետ ու անձնուրաց` մինչև վերջ, ու հաղթանակ տոնեց, որը, անկասկած, շատ հարկավոր էր մեր տղաներին հոգեբանական առումով։
Հաղթական մեկնարկը յուրաքանչյուր մրցաշարում միշտ էլ ոգևորիչ է հետագա պայքարի համար։
Հայաստան–Վրաստան հանդիպումը մեծ անակնկալ կլինի երկրպագուների համար. ՀՖՖ–ն ասել է` ինչու
Նշենք, որ հունիսի 8-ին մեր հավաքականը երկրորդ խաղը կանցկացնի, մրցակցի հարկի տակ մրցելով Շոտլանդիայի ընտրանու հետ, որին հյուրընկալելու է հունիսի 14-ին։
Բայց այս երկու խաղերի միջնամասում՝ հունիսի 11-ին, մեր հավաքականը կխաղա Ուկրաինայի ընտրանու հետ։
Լրահոս
0