Չինաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից. մեքենավարը մահացել է, 8 մարդ` տուժել

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության մեքենա
Շտապօգնության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կայարաններից մեկին մոտենալիս շարժակազմը բախվել է ճանապարհին հանկարծակի թափված սելավահոսքին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի Sputnik. Արագընթաց ուղևորատար գնացքը Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու գավառում մասամբ դուրս է եկել ռելսերից։ Միջադեպի հետևանքով մեքենավարը զոհվել է, 8 մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
Նշվում է, որ D2809 ուղևորատար գնացքը Գույչժոու նահանգի Գույան քաղաքային օկրուգից ուղևորվում էր Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաք։
Վթար Արագածոտնի մարզում. տուժածների մեջ շրջանավարտներ կան
Հունիսի 4-ին` տեղի ժամանակով ժամը 10.30–ին (Երևանի ժամանակով ժամը 06.30–ին), Գույչժոու նահանգի Ժունցզյան կայարանին մոտենալիս շարժակազմը բախվել է ճանապարհին հանկարծակի թափված սելավահոսքին։ 8-րդ և 9-րդ վագոնները դուրս են եկել ռելսերից, վագոններից մեկն էլ հայտնվել է կայարանի պլատֆորմի վրա։
Նախնական տվյալների համաձայն` վթարի հետևանքով տուժել է մեկ մեքենավար, մեկ ուղեկցորդ և 7 ուղևոր, բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, սակայն ստացած վնասվածքներից մեքենավարը մահացել է։
Մնացած 136 ուղևորները բարեհաջող տարհանվել են։
Դեպքի վայրում այժմ աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները վերացնելու համար, ինչպես նաև հետաքննում են պատճառները։
Լրահոս
0