https://armeniasputnik.am/20220604/erdvoghany-verahastatel-e-siriajum-razmakan-gvortsvoghutjunner-irakanacnelu-vorvoshumy-42838051.html
Էրդողանը վերահաստատել է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը
Էրդողանը վերահաստատել է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը
Էրդողանի խոսքով`իշխանությունները քայլեր են ձեռնարկել երկրի զինված ուժերը աշխարհի ամենաժամանակակից բանակներից մեկը դարձնելու համար։ 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T14:54+0400
2022-06-04T14:54+0400
2022-06-04T14:54+0400
թուրքիա
սիրիա
ռեջեփ թայիփ էրդողան
պատերազմ
սահման
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37318656_0:73:1600:973_1920x0_80_0_0_8d710de2b3407f1a3206ecd062523d5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թուրքիան մտադիր է նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Նրա խոսքով`Թուրքիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկել, որպեսզի երկրի ԶՈւ–ն դառնա աշխարհում ամենաժամանակակիցներից մեկը։Նա հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում Սիրիայում իրականացրել է «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր» գործողությունները։ Այժմ թուրքական զինուժը Հյուսիսային Իրաքում իրականացնում է «Ճանկեր-ամրոց» գործողությունը։Լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները տեղի են ունենալու Սիրիայի չորս շրջաններում։ՌԴ ԱԳՆ–ն հույս ունի, որ Անկարան Սիրիայում իրավիճակը չի վատթարացնի
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/09/37318656_0:0:1395:1046_1920x0_80_0_0_59f243931fb2268a260c9efd1d536052.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, սիրիա, ռեջեփ թայիփ էրդողան, պատերազմ, սահման
թուրքիա, սիրիա, ռեջեփ թայիփ էրդողան, պատերազմ, սահման
Էրդողանը վերահաստատել է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը
Էրդողանի խոսքով`իշխանությունները քայլեր են ձեռնարկել երկրի զինված ուժերը աշխարհի ամենաժամանակակից բանակներից մեկը դարձնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թուրքիան մտադիր է նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով`Թուրքիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկել, որպեսզի երկրի ԶՈւ–ն դառնա աշխարհում ամենաժամանակակիցներից մեկը։
«Մենք նոր գործողությունների միջոցով կավարտենք այն, ինչ պակասում է սահմանին։ Մենք հանգամանորեն ուսումնասիրում ենք իրավիճակը»,- ասել է Էրդողանը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում Սիրիայում իրականացրել է «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր» գործողությունները։ Այժմ թուրքական զինուժը Հյուսիսային Իրաքում իրականացնում է «Ճանկեր-ամրոց» գործողությունը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները տեղի են ունենալու Սիրիայի չորս շրջաններում։