00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կտան բնակարանների ու զինվորի կարիքները գնահատելու մասին ծրագրերը բանակին

Սպաների համար սոցիալական ծրագրեր շատ պիտի լինի․ փորձագետը՝ նախատեսվող ծրագրերի մասին
Բաժանորդագրվել
Փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ռազմական բուհեր ընդունվողների, ինչպես նաև արդեն ծառայող զինվորների համար նախատեսված ծրագրերի արդյունավետությունը։
Նոր ծրագրերը դրական են, դրանք, բնականաբար, կմոտիվացնեն երիտասարդներին՝ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։ Sputnik Արմենիայի եթերում ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանն այսպես մեկնաբանեց բանակի վերաբերյալ օրենքի նոր նախագծերը։
«Դրական կլինի։ Զինծառայողների սոցիալական պահանջներին բավականին երկար ժամանակ է՝ ուշադրություն չի դարձվել։ Լավ կլինի, որ ևս մեկ ծրագիր էլ ընդունվի ներկայումս ծառայող սպաների համար»,- մեկնաբանեց Ներսիսյանը։
Ներսիսյանի կարծիքով՝ սպաները սոցիալական խնդիրների փոխարեն պետք է ծառայության մասին մտածեն, դրա համար նրանց ուղղված ծրագրեր շատ պիտի լինեն։
Նշենք, որ կառավարությունը երկու նոր ծրագիր է առաջարկել։ Դրանցից մեկը ենթադրում է, որ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներն անհատույց բնակարան կստանան, եթե ռազմական բուհեր ընդունվեն այս տարվա հուլիսի 1-ից հետո, իսկ մյուսը՝ հուլիսից միասնական սոցիալական ծառայությունը զինվորի զորացրումից 1 ամիս առաջ կուսումնասիրի նրա կարիքները, որ պետությունը հասկանա՝ տնտեսական ակտիվացման ինչ ծրագրեր կարող է իրականացնել զորացրված անձի համար։
Ներսիսյանի գնահատմամբ՝ կարիքները գնահատելու մասին ծրագիրը ևս դրական է, սակայն կարևոր է դրանց համար ճիշտ գնահատման համակարգ ներդնել, այլապես ծրագիրը կարող է արդյունք չտալ։ Ըստ նրա՝ ՀՀ-ում ընդհանուր համակարգային խնդիր կա, որը պիտի լուծվի։
Պատասխանելով հարցին՝ արդյոք այս ծրագրերն ուղղված են բանակի վերականգնմանը, թե ոչ, Ներսիսյանը պատասխանեց՝ դրանք կարող են դրական ազդեցություն ունենալ։ Ընդհանուր առմամբ, փորձագետի կարծիքով, բանակի վերականգնման համար նախատեսված ծրագրերը, որոնք հանրությանը հայտնի են, դրական են։
«Ռեֆորմներ պետք են, դրանց մասին չի խոսվում, որովհետև դրանք կա՛մ չկան, կամ գաղտնի են պահվում։ Չենք կարող պնդել, որ եթե ինչ-որ ծրագրերի մասին չգիտենք, ապա դրանք չեն կատարվում, այդտեղ կարող է պետական գաղտնիք լինել»,- ասաց Ներսիսյանը։
Անդրադառնալով նաև կարծիքին, թե Ադրբեջանն արդեն որոշ չափով վերականգնել է բանակի իր կորուստները, Ներսիսյանը նշեց, որ իր կարծիքով Ադրբեջանն ամբողջությամբ չի վերականգնել դրանք, ավելին՝ այսօր խնդիրներ ունի պատերազմի մասնակիցների հետ կապված, որոնք լուրջ հոգեբանական խնդիրների պատճառով ինքնասպանությունների են դիմում։
Հիշեցնենք, որ զինվորի կարիքները գնահատելու մասին նախագիծը ենթադրում է, որ նրանք զորացրվելուց հետո կարող են պետական զբաղվածության ծրագրերի շահառու դառնալ, իսկ եթե, օրինակ, հազար անձի կարիքները համընկնեն, ապա չի բացառվում, որ պահուստային ֆոնդից գումար հատկացվի, և նրանց համար ինչ–որ ծրագիր իրականացնելու հարց առաջանա:
Ինչ վերաբերվում է սպաներին բնակարաններ տրամադրելու ծրագրերին, ապա նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի մահվան, զոհվելու դեպքում բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին։
Լրահոս
0