https://armeniasputnik.am/20220604/majisi-3i-mijadepi-hetevanqvov-tuzhats-60-marduc-hivandanvocum-mnacel-en-4y-an--42837314.html
Մայիսի 3-ի միջադեպի հետևանքով տուժած 60 մարդուց հիվանդանոցում մնացել են 4-ը. ԱՆ
Մայիսի 3-ի միջադեպի հետևանքով տուժած 60 մարդուց հիվանդանոցում մնացել են 4-ը. ԱՆ
Տուժածները գտնվում են մասնագետների հսկողության տակ : 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T14:21+0400
2022-06-04T14:21+0400
2022-06-04T15:07+0400
հհ առողջապահության նախարարություն
բախումներ
դիմադրություն շարժում
հիվանդանոց
երևան
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/03/42815694_0:0:1600:900_1920x0_80_0_0_cfff0851819e9848dbfa0caac5a8e4dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 4 անձ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հայտնել ենք, որ Դեմիրճյան-Պռոշյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են:Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեկ վիրահատված քաղաքացու վիճակն այժմ բավարար է։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/03/42815694_400:0:1600:900_1920x0_80_0_0_e5d2da0e84fafd9cb9743f09867b3637.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, բախումներ, դիմադրություն շարժում, հիվանդանոց, երևան, բողոքի ակցիա
հհ առողջապահության նախարարություն, բախումներ, դիմադրություն շարժում, հիվանդանոց, երևան, բողոքի ակցիա
Մայիսի 3-ի միջադեպի հետևանքով տուժած 60 մարդուց հիվանդանոցում մնացել են 4-ը. ԱՆ
14:21 04.06.2022 (Թարմացված է: 15:07 04.06.2022) Տուժածները գտնվում են մասնագետների հսկողության տակ :
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 4 անձ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ: Մյուս տուժածները դուրս են գրվել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հայտնել ենք, որ Դեմիրճյան-Պռոշյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին,
բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է,
նրան վիրահատում են:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեկ վիրահատված քաղաքացու վիճակն այժմ բավարար է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։