Ներսեսը խելքներս կերավ. Առուշանյանի դեմ ցուցմունքներ համակարգողն ԱԺ-ում աշխատանքի է անցել

© Sputnik / Aram NersesyanԱռուշ Առուշանյան
Առուշ Առուշանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տեղեկություններ կան, որ նա ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի օգնական է նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՔՊ-ական Ներսես Խաչատրյանը, որը հանրությանը հայտնի է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրգործից, ԱԺ–ում աշխատանքի է անցել, գրում է «Հրապարակ» թերթը։

«ՔՊ-ական Ներսես Խաչատրյանի ջանքերով էր, որ մի քանի գորիսեցի կեղծ ցուցմունքներ էին տվել Առուշանյանի դեմ, հետո նրանցից մեկը դատարանում խոստովանեց. «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ»»,–գրում է թերթը։

Նշվում է, որ Խաչատրյանը վերջերս հաճախ է լինում ԱԺ-ում։ Տեղեկություններ կան, որ նա ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի օգնական է նշանակվել։
Լրատվամիջոցի զանգերին Ներսես Խաչատրյանը չի պատասխանել։ Պարզվել է, որ Խաչատրյանը նաև գրասենյակ ունի, որի մասին լրատվամիջոցը տեղեկացել է ՔՊ-ական շրջանակներից։
«Փորձեցինք այդ գրասենյակից պարզել, թե ինչու է Խաչատրյանը հաճախ լինում խորհրդարանում, նշանակվե՞լ է արդյոք պատգամավորի օգնական, թե՞ այլ պաշտոն ունի։ «Ներսես Խաչատրյանի գրասենյակից» փոխանցեցին, որ մեկնաբանություն չունեն, ոչինչ ասել չեն կարող»,–գրում է թերթը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Խաչատրյանի՝ խորհրդարանում հայտնվելն ուշագրավ է՝ հաշվի առնելով վերջինիս քրեական անցյալը։
2010թ. նոյեմբերի 1-ի դատավճռով Ներսես Խաչատրյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Վերաքննիչ դատարանն էլ որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Դրանից հետո էլ որպես «Իրավաբան» ՍՊԸ-ի տնօրեն նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Դատախազի բողոքն անհիմն է. Ալեքսանյանը` Առուշանյանի գործով դատախազության բողոքի մասին
Լրահոս
0