Պայթյուն Հնդկաստանի գործարաններից մեկում. առնվազն 8 մարդ է մահացել

© Sputnik / Евгений Пахомов / Անցնել ֆոտոբանկՀնդկաստան, շտապօգնության մեքենա
Հնդկաստան, շտապօգնության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ։ Պայթյունից հետո այրվող շենքի ներսում կարող են մարդիկ լինել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հնդկաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում է NDTV-ն։
Նյու Դելիից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, կան նաև տուժածներ։
Նշվում է, որ այրվող շենքի ներսում կարող են մարդիկ լինել։
Դեպքի վայրում են հրշեջներն ու ոստիկանները։
Պայթյուն Բուրսայի ֆաբրիկայում. կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
0