https://armeniasputnik.am/20220604/rdi-zspman-mijvocneri-zinanvocy-sparvats-e-vvolvodiny-em-nvor-patzhamijvocneri-masin-42836432.html
ՌԴ-ի զսպման միջոցների զինանոցը սպառված է. Վոլոդինը` ԵՄ նոր պատժամիջոցների մասին
ՌԴ-ի զսպման միջոցների զինանոցը սպառված է. Վոլոդինը` ԵՄ նոր պատժամիջոցների մասին
Պետդումայի խոսնակի կարծիքով` հաղթահարելով բոլոր պատժամիջոցները, Ռուսաստանը միայն է՛լ ավելի ուժեղ կդառնա։ 04.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-04T13:46+0400
2022-06-04T13:46+0400
2022-06-04T14:37+0400
պետդումա
վյաչեսլավ վոլոդին
պատժամիջոցներ
ամն
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/659/20/6592072_0:0:2831:1592_1920x0_80_0_0_5fe3d5c64dc6f139d16cf65d1048c234.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանի զսպման բոլոր միջոցները սպառվել են։ Մեկնաբանելով ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների 6-րդ փաթեթը, այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված` ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։Ինչպես նշել է քաղաքական գործիչը, նոր սահմանափակումներն ընդունելիս արևմտյան քաղաքական գործիչները ստիպված էին ընտրություն անել սեփական երկրի քաղաքացիների և տնտեսությունների համար վատ և շատ վատ սցենարների միջև։«ՌԴ-ի համար Եվրոպա նավթի արտահանման արգելքից հնարավոր կորուստը, ըստ փորձագետների, կարող է կազմել տարեկան 22 մլրդ դոլար։ Սակայն պատժամիջոցների հետևանքով առաջացած էներգառեսուրսների գնաճի և ռուսական նավթի սպառման շուկաների` դեպի ասիական ուղղություն կողմնորոշման պատճառով վնասները կարող են լիովին փոխհատուցվել։ Իսկ գուցե մեր տնտեսությունն ընդհանրապես շահած դուրս գա»,- նշել է Վոլոդինը։Պատժամիջոցները հարվածում են ՌԴ պաշտպանական արտադրությանը. Հայաստանի համար զենք կգտնվի՞Նրա խոսքով` էներգակիրների ռեկորդային բարձր գների պատճառով Եվրոպան տարեկան ավելի քան 250 մլրդ եվրոյով ավելին է վճարելու՝ չհաշված լրացուցիչ ծախսերը, որոնք ի հայտ կգան նավթի նոր տեսակներին ձեռնարկությունների անցումն ապահովելու համար։Պետդումայի խոսնակի կարծիքով` հաղթահարելով բոլոր պատժամիջոցները, Ռուսաստանը միայն է՛լ ավելի ուժեղ կդառնա։Հիշեցնենք, որ ԵԽ ղեկավար Շառլ Միշելը, խոսելով պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցման մասին, նշել է, որ այն մասնակի արգելք է նախատեսում ռուսական նավթի ներմուծման, ՌԴ պետական երեք հեռուստաալիքների հեռարձակման, ինչպես նաև SWIFT համակարգից Սբերբանկն անջատելու համար։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 101-րդ օրը։
ամն
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/659/20/6592072_0:0:2729:2047_1920x0_80_0_0_0c69c79e28e3c8bae537dcb07abcde38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պետդումա, վյաչեսլավ վոլոդին, պատժամիջոցներ, ամն, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
ՌԴ-ի զսպման միջոցների զինանոցը սպառված է. Վոլոդինը` ԵՄ նոր պատժամիջոցների մասին
13:46 04.06.2022 (Թարմացված է: 14:37 04.06.2022) Պետդումայի խոսնակի կարծիքով` հաղթահարելով բոլոր պատժամիջոցները, Ռուսաստանը միայն է՛լ ավելի ուժեղ կդառնա։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանի զսպման բոլոր միջոցները սպառվել են։ Մեկնաբանելով ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների 6-րդ փաթեթը, այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված` ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
«Վերլուծելով այն (պատժամիջոցների վեցերորդ փաթեթը - խմբ.), ինչպես նաև Բրյուսելի և Վաշինգտոնի նախորդ որոշումները, կարելի է եզրակացություն անել. մեր երկրի զարգացմանը զսպելուն ուղղված միջոցների ողջ զինանոցը սպառված է»,- իր Telegram ալիքում գրել է Վոլոդինը։
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, նոր սահմանափակումներն ընդունելիս արևմտյան քաղաքական գործիչները ստիպված էին ընտրություն անել սեփական երկրի քաղաքացիների և տնտեսությունների համար վատ և շատ վատ սցենարների միջև։
«ՌԴ-ի համար Եվրոպա նավթի արտահանման արգելքից հնարավոր կորուստը, ըստ փորձագետների, կարող է կազմել տարեկան 22 մլրդ դոլար։ Սակայն պատժամիջոցների հետևանքով առաջացած էներգառեսուրսների գնաճի և ռուսական նավթի սպառման շուկաների` դեպի ասիական ուղղություն կողմնորոշման պատճառով վնասները կարող են լիովին փոխհատուցվել։ Իսկ գուցե մեր տնտեսությունն ընդհանրապես շահած դուրս գա»,- նշել է Վոլոդինը։
Նրա խոսքով` էներգակիրների ռեկորդային բարձր գների պատճառով Եվրոպան տարեկան ավելի քան 250 մլրդ եվրոյով ավելին է վճարելու՝ չհաշված լրացուցիչ ծախսերը, որոնք ի հայտ կգան նավթի նոր տեսակներին ձեռնարկությունների անցումն ապահովելու համար։
«Վաշինգտոնն անում է ամեն բան, որ պատժամիջոցների կիրառման հիմնական բեռն ընկնի եվրոպական երկրների ուսերին։ Մտադրաբար թուլացնում է ԵՄ պետությունների տնտեսությունը` դրանք ԱՄՆ-ից է՛լ ավելի կախված դարձնելու համար։ Ուզում է կառավարել երկրները, որոնք նախկինում ավելի մեծ ինքնուրույնության էին ձգտում։ Այժմ այդ պետությունները հազիվ թե կարողանան մտածել այդ մասին։ Նրանց խնդիրներն ավելացել են»,- կարծում է քաղաքական գործիչը։
Պետդումայի խոսնակի կարծիքով` հաղթահարելով բոլոր պատժամիջոցները, Ռուսաստանը միայն է՛լ ավելի ուժեղ կդառնա։
Հիշեցնենք, որ ԵԽ ղեկավար Շառլ Միշելը, խոսելով պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցման մասին, նշել է, որ այն մասնակի արգելք է նախատեսում ռուսական նավթի ներմուծման, ՌԴ պետական երեք հեռուստաալիքների հեռարձակման, ինչպես նաև SWIFT համակարգից Սբերբանկն անջատելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 101-րդ օրը։